Խորվաթիայի խորհրդարանը հավանության է արժանացրել դեկտեմբերի 1-ին «ամուսնություն» հասկացությունը Սահմանադրության մեջ սահմանելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը:
Քաղաքացիները պետք է պատասխանեն «Համաձա՞յն եք արդյոք, որ Սահմանադրության մեջ «ամուսնությունը» սահմանվի որպես կնոջ և տղամարդու միջև միություն» հարցին: Պահպանողականների կողմից կազմակերպված պետիցիայի տակ 700 ստորագրություններ են դրվել, հաղորդում է РИА Новости-ն:
Հանրաքվեի անցկացման որոշմանը 151 խորհրդարանականներից աջակցել են 104-ը: 13 պատգամավորներ դեմ են քվեարկել: Մնացածները բացակայել են կամ ձեռնպահ են եղել:
Տեղեկացվում է, որ պատգամավորները մերժել են հանրաքվեի հարցը Սահմանադրական դատարանի քննարկմանն ուղարկելու նախկին վարչապետ Յադրանկա Կոսորի նախաձեռնությունը: Իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես կողմ են Սահմանադրական դատարանի միջոցով այդ հարցի լուծմանը, քանի որ մարդու իրավունքներին վերաբերող հարցերը չպետք է հանրաքվեի դրվեն:









































