Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Հայաստանը չի հրաժարվի շրջաններից, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել ԼՂ անկախությունը. Զատուլին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը որևէ նոր բան չի ասել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Նրա խոսքերը չեն հակասում հիմնախնդրի լուծման փաթեթային սկզբունքին: Նա պարզապես ասել է, որ պետք է հասնել խնդիրների լուծմանը աստիճանաբար, քայլ առ քայլ: Խոսքը նախևառաջ շփման գծում լարվածության նվազեցման մասին է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Լավրովի վերջին հայտարարությունը հակամարտության կարգավորման փուլային մոտեցման մասին:

Զատուլինը սխալ է համարում այն եզրակացությունները, թե Լավրովի ասածը նշանակում է, որ կարող է որոշում կայացվել վիճելի տարածքների մասին՝ առանց որոշելու գլխավոր հարցը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Մեր զրուցակիցը համոզված է, որ Հայաստանն ու Արցախը երբեք չեն հրաժարվի ԼՂ-ի հարակից շրջաններից, քանի դեռ Ադրբեջանը չի երաշխավորել, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Ես գիտեմ, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ Լեռնային Ղարաբաղում միշտ ուշադրությամբ, եթե կուզեք՝ խոշորացույցը ձեռքին ուսումնասիրում են Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների կամ ղեկավարների ցանկացած հայտարարություն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, և այս իմաստով միանգամայն հասկանալի է հետաքրքրությունը Սերգեյ Լավրովի՝ հունվարի 15-ի մամուլի ասուլիսի նկատմամբ»,- նշեց Կոնստանտին Զատուլինը՝ ավելացնելով, որ ՌԴ արտգործնախարարն իրականում որևէ նոր, հեղափոխական բան չի ասել:

«Մենք գիտենք, որ նախորդ տարի, նախանցած տարի փորձեր եղան հայտնաբերելու և ինչ-որ կերպ քննարկելու, այսպես կոչված, «Լավրովի պլանի» առավելություններն ու թերությունները, թեև, ինչպես ցույց են տալիս բոլոր դատողությունները այդ թեմայով, այդ պլանը հիշատակված չէ որևէ փաստաթղթում կամ հռչակագրում, ինչը ստիպում է կասկածել, որ Լավրովն ունի առանձին, բոլորից գաղտնի կամ էլ Հայաստանի ու Ադրբեջանի հետ համաձայնեցված ծրագիր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: «Լավրովի պլանը» զգալի չափով պարզապես դարձվածք է: Նույնն էլ հիմա է: Նա ասել է, որ հնարավոր չէ մեկ փաստաթղթով լուծել Լեռնային Ղարաբաղի բոլոր խնդիրները, և որ պետք է գործել աստիճանաբար կամ փուլային մոտեցմամբ: Այս խոսքերը Ադրբեջանում և Հայաստանում փորձում են հակադրել հիմնախնդրի լուծման, այսպես ասած, փաթեթային սկզբունքին:

Իմ կարծիքով՝ Լավրովի խոսքերը որևէ կերպ չեն հակասում այն մոտեցմանը, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն համալիր կերպով, ինչպես ասում են՝ «փաթեթով»: Նա միայն արտահայտել է ընդհանուր միտք այն մասին, որ դժվար է ինչ-որ արդյունքի հասնել, քանի դեռ չի հանդարտվել իրավիճակը շփման գծում, և կողմերը չեն հրաժարվել փոխհրաձգություններից հակամարտության գոտում: Չգիտես ինչու, Ադրբեջանում անմիջապես համաձայնություն հայտնեցին Լավրովի փուլային մոտեցմանը՝ այդ հասկացության մեջ ներդնելով իրենց պատկերացումները: Իսկ Հայաստանում սկսեցին տարակուսել, թե արդյո՞ք խոսքը կրկին այն մասին չէ, որպեսզի խնդիրը լուծվի՝ առանց որոշելու գլխավոր հարցը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»:

Պետդումայի պատգամավորի կարծիքով՝ հիմքեր չկան Լավրովի պատասխանից նման հեռուն գնացող եզրակացություններ անելու: «Անձամբ ես համոզված եմ, որ այնպիսի հարցը, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, դժվար թե լուծվի՝ առանց այն բանի, որ Հայաստանը և առաջին հերթին Լեռնային Ղարաբաղը խորապես համոզված լինեն, որ ադրբեջանական կողմը համաձայն է նրան, որ Լեռնային Ղարաբաղն ի վերջո անկախ է լինելու: Իմ կարծիքով՝ իրատեսական չէ մտածել, թե խնդիրը կարող է այլ կերպ լուծվել: Իհարկե, ադրբեջանական կողմը լուրջ ջանքեր է գործադրում գիտակցության մեջ արմատավորելու հենց այդ մոտեցումը, որ շրջանները պետք է անմիջապես հանձնվեն, իսկ Ղարաբաղը ամեն դեպքում պատկանում է Ադրբեջանին: Բայց դա իրատեսական մոտեցում չէ: Ուստի Լավրովի ասածը երկու կողմ ունի: Առաջինը՝ նա ասում է, որ մենք՝ համանախագահներս, Հայաստանից և Ադրբեջանից առանձին որևէ հրաշք չենք գործելու, իրենք՝ կողմերը, պետք է գտնեն լուծումը, իսկ մենք միայն աջակցում ենք նրանց, անում ենք ամեն ինչ՝ պայմաններ ստեղծելու խաղաղ համաձայնության համար: Մենք չենք կարող ինչ-որ լուծում պարտադրել նրանց:

Երկրորդը՝ Լավրովն ասում է, որ շփման գծում պետք է խաղաղություն լինի, որպեսզի չվերսկսվեն ռազմական գործողությունները, չլինեն ռազմական սադրանքներ, կրակոցներ, սպանություններ և այլն: Սա ամենակարևորն է ներկա իրավիճակում, և ես լիովին համամիտ եմ նրա հետ: Իսկ մնացածը ենթադրություններ են «Լավրովի պլանի» մասին, փորձեր՝ հակադրելու փաթեթայինը փուլայինի հետ և այլն:

Ինձ թվում է, որ հաշվի առնելով, թե քանի տարի է անցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկումից, որևէ մեկը չի կարծում, թե վաղը առավոտյան մենք կզարթնենք, և բոլոր խնդիրները լուծված կլինեն, և բոլորը գոհ կլինեն: Ակնհայտ է, որ դա տեղի չի ունենա: Այս իմաստով, իհարկե, ամեն ինչ տեղի է ունենում քայլ առ քայլ: Բայց ուզում եմ նորից ընդգծել, որ ես չեմ հավատում, թե Հայաստանը կամ Լեռնային Ղարաբաղը կհրաժարվի ադրբեջանական շրջաններից, քանի դեռ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով չի երաշխավորել, որ համաձայն է Լեռնային Ղարաբաղի անկախությանը»,- Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը այսպես մեկնաբանեց Կոնստանտին Զատուլինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում