Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Ռուսաստանը թույլ կտա, որ Իրանը փոքր չափաքանակով գազ մատակարարի Հայաստանին. իրանագետ

Իրանի Ազգային գազային ընկերության ղեկավար Համիդ Ռեզա Արաքին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է աշխուժացնել Հայաստանի հետ գործակցությունը գազի մատակարարումների ոլորտում: Իրանցի պաշտոնյան ասել է, թե Իրանը կարող է ավելացնել գազամատակարարումը Հայաստան, բայց Հայաստանը չի կարող ավելացնել էլեկտրաէներգիայի առաքումը դրա դիմաց:

Հայ-իրանական գազային գործակցության թեման նախորդ շաբաթ շրջանառվեց Հայաստանի խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում: «Ծառուկյան» դաշինքը վարչապետ Կարապետյանից հետաքրքրվել էր նոր գազամուզի հնարավորության վերաբերյալ, որը կունենա տարանցիկ թողունակության տրամաչափ:

Կարեն Կարապետյանը պատասխանել էր, որ ամեն ինչ կախված է Իրանից, քանի որ այդպիսի դեպքերում որոշիչը մատակարար պետության դիրքորոշումն է, գազն իրացնելու շուկայի առկայությունը, իսկ Հայաստանը պատրաստ է միշտ:

Իրանագետ, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Իրանի կողմից ագզի մատակարարում որոշակի քանակությամբ հնարավոր է, բայց ոչ այն քանակի, որ դա արտահանվի նաև այլ երկրներ՝ Հայաստանի միջոցով։ «Կարծես թե Հայաստանում հայտարարությունների մակարդակով նման պատրաստակամություն երևում է, եթե հաշվի առնենք, որ գազաբաշխիչ որոշ ցանցեր նվիրվեցին «Գազպրոմին»՝ այդպիսի հնարավորություն կա։ Բայց Հայաստանը երբեք չի կարող դառնալ տարանցիկ երկիր, քանի դեռ գազային բոլոր ենթակառուցվածքները պատկանում են «Գազպրոմին»,-ընդգծեց Վարդանյանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը թույլ կտա փոքր չափաքանակով գազի մատակարարում Իրանի կողմից Հայաստան, որովհետև դա մեծ վտանգ չի սպառնում «Գազպրոմին» և Ռուսաստանի շահերին. «Ռուսաստանի համար ցավալի կլինի, եթե Հայաստանը տարանցիկ երկիր դառնա»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում