Friday, 19 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել

Իրավիճակային խնդիրները լուծելուց հետո երկխոսությունները դադարում են. Վարդան Խաչատրյան

Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը երկխոսության միջոցով հաղթահարելու փորձը տեսնելով՝ հետաքրքիր է ուսումնասիրել համաշխարհային քաղաքական պատմության էջերը և պարզել՝ արդյո՞ք խաղաղ ճանապարհով քաղաքական ցանկալի արդյունք ստանալու նման նախադեպեր գոյություն ունեցել են, թե՞ սա զուտ հայկական մտահղացում է։

Քաղաքագետ Վարդան Խաչատրյանի խոսքով՝ համաշխարհային պատմության մեջ շատ են եղել քաղաքական բարդ իրավիճակները, որոնք հաղթահարվել են հակասություններ ունեցող քաղաքական ուժերի միջև երկխոսության միջոցով։

Նման նախադեպեր կարելի է համարել ֆրանսիական հեղափոխության ընթացքում ծայրահեղական ուժերի միջև երկխոսությունը, որը ի վերջո ավարտվեց ավելի ուժեղի՝ յակոբինների հաղթանակով, երիտթուրքերի և քեմալականների երկխոսությունը։ Խաղաղ ճանապարհով հակասությունների հաղթահարման են գնացել նաև ամերիկյան տարամետ կուսակցությունները՝ դեմոկրատներն ու հանրապետականները, որոնց միջև տեղի ունեցած երկխոսությունն ավարտվել է նույնիսկ նախագահի միևնույն թեկնածուի՝ Այզենհաուերի առաջադրմամբ։ Քաղաքական երկխոսություն տեղի է ունեցել նաև Ռուսաստանում կոմունիստների և նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

Հայաստանյան քաղաքական ճգնաժամը համադրելի չէ բոլոր նշված երկխոսությունների հետ՝ կարծում է Վարդան Խաչատյանը։ «Իմ խորին համոզմամբ, մեզ մոտ երկխոսության վրա ազդող գործոնները շատ են՝ սկսած արտերկրյա կենտրոնների ճնշումից, տարածաշրջանի անվտանգության հարցից, մեր հասարակական գիտակցության վրա երկխոսության ազդեցությունից և ավարտած պատերազմի վտանգով»,- Վարդան Խաչատրյանի գնահատմամբ՝ այս գործոններն են հայաստանյան երկխոսության յուրահատկությունները և սրանցով է պայմանավորված երկխոսության անկանխատեսելի լինելը։

Այնուհանդերձ, համաշխարհային պրակտիկայում չի գրանցվել կուսակցությունների միջև հակասությունների վերջնական հաղթահարում։

«Միության կոչերը ոչինչ են, եթե գործոնները, որոնց արդյունքում առաջացել է հակասությունը, չեն վերացվում»,- ասում է Վարդան Խաչատրյանը։
Հայաստանյան քաղաքական կոնտեքստում վերացնելու անհրաժեշտ գործոններն են Մարտի 1-ի դեպքերի բացահայտումը, պետք է բացառվի հետագայում ոստիկանական մեխանիզմի կիրառումը, կարծում է Վարդան Խաչատրյանը։

Համաշխարհային պատմության մեջ երկխոսության բոլոր օրինակները հիշեցնելով՝ Վարդան Խաչատրյանը հարկ է համարում նշել, որ ի վերջո դրանք ավարտվում են համեմատաբար ուժեղի հաղթանակով՝ կա՛մ ստեղծված միության ներսում, կա՛մ ուժերի բաժանմամբ։ Այսպիսին է համաշխարհային փորձը։

«Ի վերջո, բոլոր երկխոսությունները ժամանակավոր բնույթ են կրում։ Իրավիճակային խնդիրների լուծումից հետո դրանք դադարել են»,- հիշեցնում է Վարդան Խաչատրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում