Instagram ֆոտոծառայության տնօրինությունը սկսել է հեշթեգների արգելափակումը, որոնք կիրառվում են սոցցանցերում թմրանյութերի մասին տեղեկատվության տարածման համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Թմրանյութերի վաճառքի մասին տեղեկություն պարունակող լուսանկարներով և մեկնաբանություններով հեշթեգները կհեռացվեն ծառայության որոնումից: Ղեկավարությունն օգնություն է խնդրել օգատերերից՝ կոչ անելով բոլորին արգելված նյութերին վերաբերող պատկեր, տեսանյութ կամ մեկնաբանություն նկատելու դեպքում տեղեկացնել իրենց՝ նյութը նշագրելով հատուկ կոճակի օգնությամբ:
Հաղորդվում է, որ առաջիկա 48 ժամերին թմրանյութերի սպառում պրոպագանդող արգելված տեղեկատվության մանրամասն որոնում կիրականացնի նաև Instagram-ի սեփականատեր Facebook-ը:
Թեգերով որոնման սահմանափակումները ֆոտոծառայությունն առաջին անգամ չէ, որ կիրառում է: Instagram-ի «սև ցուցակում» ավելի քան 100 հեշթեգներ կան, այդ թվում պոռնոգրաֆիային վերաբերող:








































