Երեկ Ծաղկաձորում կայացել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի ընթացքում որոշվել են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների անունները:
Դահուկավազքում Հայաստանը կներկայացնեն Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը: