Friday, 19 04 2024
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

Հայերը միայն մի բանում են մեղավոր, որ ամբողջությամբ չեն ջախջախել Ադրբեջանը. Նորատ Տեր-Գրիգորյանց

Ադրբեջանը շատ վտանգավոր, ագրեսիվ պետություն է: Հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով, որովհետև Ադրբեջանը՝ երկրորդ թուրքական պետությունը, ագրեսիվ, ազգայնամոլական, զավթողական պետություն է, որն իր դաշնակից Թուրքիայի օգնությամբ գործադրում է բոլոր ջանքերը, ցանկացած տեխնոլոգիա՝ Ղարաբաղը վերադարձնելու և բոլոր հայերին այնտեղից քշելու նպատակով: Ադրբեջանը ցանկացած դեպքում կհարձակվի, որովհետև այս տարիների ընթացքում այնքան զենք է կուտակել, որ չգիտի՝ ինչ անել դրա հետ: «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, երբ վերջինիս խնդրեցինք իր կարծիքը հայտնել ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող բանակցությունների և Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցած վերջին հանդիպումների մասին:

Խորհրդային բանակի լեգենդար զորահրամանատարը և հայկական բանակի կազմավորման ակունքներում կանգնած անվանի ռազմական գործիչը զինվորականին հատուկ ուղղամտությամբ և շիտակությամբ է նայում հարցին՝ անիմաստ համարելով բանակցությունները Ադրբեջանի հետ: Իր համոզմամբ՝ արցախյան հիմնահարցի միակ լուծումը պատմական խորքերում է: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին է բռնակցվել Ռուսաստանի Բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի որոշմամբ, ուրեմն այս հարցը պետք է բարձրացնել ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության առջև: Իր քննադատության մեջ, սակայն, Նորատ Տեր-Գրիգորյանցը չի խնայում նաև Ռուսաստանի ղեկավարությանը՝ ասելով, որ զենք տրամադրելով Ադրբեջանին՝ Ռուսաստանը պայմաններ է ստեղծում Հայաստանի վրա հարձակվելու համար:

Ինչո՞ւ ենք բանակցում Ադրբեջանի հետ

«Հանուն ինչի՞ ենք բանակցում Ադրբեջանի հետ: Ադրբեջանը խախտում է զինադադարի մասին ստորագրված համաձայնագիրը՝ հարձակվելով Արցախի վրա: Եվ այս պայմաններում Հայաստանի արտաքին գործերի նախարարը բանակցություններ է վարում՝ ի՞նչ վերադարձնել Ադրբեջանին: Ի՞նչ անհեթեթություն է: Ո՞րն է այդ բանակցությունների նպատակը»,- նշեց Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ հիշեցնելով, որ Արցախը 1991 թ. անցկացրել է հանրաքվե և դուրս է եկել «այդ ագրեսիվ, ազգայնամոլական պետության կազմից»:

«Վերջապե՛ս, Աստծու օգնությամբ: Եվ հիմա Ադրբեջանը հայտարարում է, թե «դա իմ հողն է»: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, խորհրդարանը պետք է ցույց տան, ապացուցեն, որ սա տարածքային վեճ է, սա հայկական հող է: 1921 թ. հուլիսի 5-ին Ռուսաստանի խորհրդային ֆեդերատիվ սոցիալիստական հանրապետության կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոն խլել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանից և հանձնել այլ պետության՝ Ադրբեջան անունով: Ուրեմն պետք է բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ այդ որոշումը չեղարկելու հարցի շուրջ»,- կարծում է մեր զրուցակիցը:

Նորից հարձակվելու է

Ադրբեջանի մտադրությունները Նորատ Տեր-Գրիգորյանցի համար շատ պարզ են. «Ադրբեջանը մի քանի միլիարդի զենք է ստացել միայն Թուրքիայից, այնքան զենք ունի, որ չգիտի՝ ինչ անի դրա հետ: Ինչի՞ համար է դա՝ ագրեսիայի: Ադրբեջանը ժամանակ է ձգում, զենք է կուտակում, նա հսկայական քանակի մոբիլիզացիոն ռեզերվներ ունի և ինչ-որ պահի անպայման նորից հարձակվելու է և փորձելու է զավթել Ղարաբաղը, որովհետև Թուրքիան և երկրորդ թուրքական պետությունը ունեն մեկ նպատակ՝ զավթել տարածքներ: Նրանք դրանով են ապրում: Նրանք գրավել են Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը, Ղարաբաղը, բայց Աստծու օգնությամբ մենք ազատագրեցինք Ղարաբաղը: Հիմա նրանք ուզում են վերադարձնել Ղարաբաղը, գրավել Զանգեզուրը, միանալ Նախիջևանի հետ և այնտեղից հարձակվել Երևանի վրա: Դա նրանց նպատակն է, բայց նրանք դա անում են տարբեր տեխնոլոգիաներով՝ շրջափակման մեջ են վերցրել Հայաստանը, որպեսզի տնտեսական վիճակը վատանա, ներդրումներ չլինեն, ժողովուրդը հեռանա երկրից: Սրանք պատերազմ վարելու տեխնոլոգիաներ են: Ուստի ոչ մի բանակցություն էլ պետք չի վարել: Պետք է ամրապնդել երկրի պաշտպանությունը, ստեղծել տնտեսական հնարավորություններ, աշխատատեղեր, պայմաններ ստեղծել հայությանը այլ երկրներից հայրենիք վերադարձնելու համար և ստեղծել հզորագույն պետություն: Եվ հարցը բարձրացնել Ռուսաստանի, ընկեր Պուտինի առջև, որովհետև հենց Ռուսաստանն է խլել Ղարաբաղը Հայաստանից և հանձնել Ադրբեջանին: Հակառակ դեպքում այս վիճակը կշարունակվի հավերժ»:

Ընկեր Ռոգոզին, լսի՛ր ընկեր Պուտինին

Նախորդ շաբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, թե ռազմական տեխնիկայի և զինամթերքի հերթական խմբաքանակն է ստացել Ռուսաստանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ Դավոսում հարցազրույց է տվել ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը՝ ասելով, թե Ադրբեջանն ու Ռուսաստանը բանակցում են զենքի առքուվաճառքի մասին նոր պայմանագրեր ստորագրելու հարցի շուրջ: Ռուսաստանի այս քաղաքականությունը անհասկանալի է Նորատ Տեր-Գրիգորյանցի համար: Նա հիշեցրեց նախագահ Պուտինի խոսքերը, որը քննադատել էր Միացյալ Նահանգներին՝ Ուկրաինային զենք տրամադրելու համար:

«Ռուսաստանի նախագահ Պուտինը վերջերս ելույթ ունեցավ և ասաց, թե չի կարելի զենք մատակարարել հակամարտության գոտիներ, բայց ինքը Ռուսաստանը մատակարարում է: Ընկեր Ռոգոզին, որը պատասխանատու է այդ ոլորտի համար, ինչո՞ւ եք խախտում նախագահի պահանջը: Չէ՞ որ սա շատ վտանգավոր տարածաշրջան է: Այո՛, ստորագրել եք պայմանագիր: Այո՛, 4 միլիարդ դոլար՝ քիչ փող չէ: Բայց չէ՞ որ դուք պայմաններ եք ստեղծում, որպեսզի Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, որը ՀԱՊԿ-ի անդամ է, Ռուսաստանի դաշնակիցը, պաշտպանում է ոչ միայն ԱՊՀ-ի արտաքին սահմանները, այլև Հայաստանն ու Ռուսաստանը: Իրադրությունը շատ վտանգավոր է, ուստի Ադրբեջանին զինելը լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստում է: Դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Հենց որ Ադրբեջանում սոցիալական վիճակը վատանա, Ալիևը կարող է դիմել նման սադրանքի՝ մեղքը հայերի վրա գցելու համար: Մի ժամանակ Խորհրդային միությունում ինչ լիներ, ասում էին՝ հրեաներն են մեղավոր: Հիմա Ադրբեջանում ամեն ինչի համար հայերին են մեղադրում, ասում են՝ «հայերն են մեղավոր»: Այո, հայերը մեղավոր են, որ ամբողջությամբ չեն ջախջախել ադրբեջանական հանրապետությունը ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Այս մի բանում հայերը մեղավոր են»:

Անվանի գեներալը դժվարանում է պատասխանել հարցին, թե արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանը քաղաքական նպատակներով է զինում Ադրբեջանին. «Դժվար է ասել՝ ինչ նպատակներ է հետապնդում Ռուսաստանը: Դա կիմանան միայն Հայաստանի և Ռուսաստանի նախագահները, որովհետև նրանք հանդիպում, զրուցում են: Հավանաբար Հայաստանի նախագահը հարցնում է դրա մասին, որ պարոն նախագահ, դուք շատ ուժեղ զինել եք Ադրբեջանին, որը մեզ հանգիստ չի տալիս»:

Այդպես միշտ էր պետք խոսել

Նորատ Տեր-Գրիգորյանցը գովասանքի խոսքեր ասաց Հայաստանի նախագահին՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին տված պատասխանի համար:

«Ճիշտ է ասում՝ լկտիացել են: Կեցցե՛ս: Հայաստանի նախագահը միշտ պետք է այսպես խոսեր: Նրանց պետք է ատամներ ցույց տալ: Դա շատ նենգ, անխիղճ և ագրեսիվ պետություն է՝ նախագահ Ալիևի գլխավորությամբ»,- ասաց նա:

Հունվարի 24-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ լիագումար նիստին հանդես էր եկել ելույթով, որից հետո՝ պատվիրակների հետ հարցուպատասխանի ժամանակ, ադրբեջանցի պատվիրակ Սամեդ Սեիդովը հարց էր ուղղել Հայաստանի նախագահին, թե ինչու վերջինս իր ելույթում չհիշատակեց Խոջալուի դեպքերի և Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների մասին: Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը նախ հորդորել էր Սեիդովին հանդարտվել՝ կոչ անելով չխեղաթյուրել իր խոսքերը: Բացատրել էր, որ չի հիշատակել Խոջալուի դեպքերը, քանի որ այդ իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Մութալիբովը փաստերով ցույց է տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները: Հետո անդրադարձել էր ՄԱԿ-ի 4 բանաձևերին, զինադադարի ստորագրմանը և սկսված բանակցային գործընթացին:

«Այդ բանակցային գործընթացում, ինչպես երևաց ձեր խոսքերից, դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում: Դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնել Ղարաբաղը: Ցավոք սրտի, այլատյացությունը Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի, անհնար է, դա երբեք չի լինելու»,- հայտարարել էր Հայաստանի նախագահը:

Գրկում եմ ձեզ, տղաներ

Սերժ Սարգսյանի այս ելույթից ընդամենը ժամեր անց՝ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի հետախուզադիվերսիոն խումբը ներթափանցման փորձ է կատարել Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինոյի ուղղությամբ, սակայն Արցախի ՊԲ առաջապահ ուժերի ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկջոկատայինները հետ են շպրտվել ելման դիրքեր՝ կրելով կորուստներ:

Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ նման հարձակումներ կարող են լինել ցանկացած պահի: Հակառակորդը դրանք ձեռնարկում է հետախուզական նպատակներով՝ ստուգելու, թե հայկական կողմի պաշտպանության ո՞ր հատվածն է ավելի թույլ պաշտպանված, ո՞ր կողմով կարելի հարձակվել: Գեներալը դրվատանքի խոսքեր է ասում հայ զինվորների հասցեին՝ միաժամանակ կոչ անելով ավելի աչալուրջ լինել և թույլ չտալ նման հարձակումներ:

«Ինչո՞ւ ենք թույլ տալիս նման հարձակումներ: Ինչո՞ւ մենք չենք հարձակվում: Պաշտպանվո՞ւմ ենք: Մեր պաշտպանությունը շարժական է, խելամիտ: Իսկ որ մերոնք հետ են շպրտել հակառակորդին, դա միայն պատիվ է բերում նրանց: Կեցցե՛ք: Ես գրկում եմ այդ տղաներին: Ես ասում եմ՝ հենց որ ադրբեջանական ինչ-որ խմբավորում անցավ Քուռ գետը, պետք է անմիջապես ոչնչացնել նրանց, ավիացիոն կամ հրետանային հարված հասցնել: Անմիջապե՛ս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում