Thursday, 25 04 2024
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև

Կործանվող «Կարթագենի» հոգեվարքը

Հայ ազգային կոնգրեսի առաջարկին՝ բանակցել պատվիրակություններով, իշխանության պատասխանների մեջ, ավելի ճիշտ իշխանության տարբեր գործիչների պատասխանների մեջ հաճախ կարելի է լսել այն, որ պատվիրակություններով բանակցում են պետություններն իրար հետ, ոչ թե նույն պետության քաղաքական դաշտի ներկայացուցիչները: Օրինակ, այսօր էլ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն է հայտարարել, թե ընդդիմությունն ու իշխանությունը հո թշնամական երկրներ չեն, որ պատվիրակություններով բանակցեն:

Այդ ձևակերպումը ոչ այլ ինչ է, քան տրամաբանական նոնսենս, կամ քաղաքականության մասին հակաբանական պատկերացում, դժվար է անվանել: Ով է ասել, որ պատվիրակություններով բանակցում են միայն երկու երկրները, պետությունները, իսկ քաղաքական ուժերի միջև այդպիսի բանակցություն լինել չի կարող: Երբ ՀՀԿ-ական որևէ գործիչ հայտարարում է, որ իրենց համար անընդունելի է Հայ ազգային կոնգրեսի առաջ քաշած օրակարգը, ապա այստեղ իհարկե միանգամայն հասկանալի դիրքորոշում է: Նույնիսկ հասկանալի է, երբ ասվի, որ մենք պարզապես չենք ուզում բանակցել պատվիրակություններով:

Սակայն երբ ասվում է, որ չեն բանակցում պատվիրակություններով, որովհետև դա միջպետական հարաբերության ֆորմատ է, ապա պարզ է դառնում, թե ինչու է թե Հայաստանի որակն այսօր այսպիսին, թե Հայաստանի և այլ պետությունների հարաբերության որակը այնպիսին, որ Հայաստանը կարգին դաշնակից ըստ էության չունի աշխարհում: Բանն այն է, որ Հայաստանի կառավարող «էլիտայի» մոտ ընդհանրապես թե ներքին, թե արտաքին քաղաքականության մասին պատկերացումները գտնվում են նախադպրոցական մակարդակի վրա:

Հարգելի՛ հանրապետականներ, պատվիրակություններով բանակցությունները հարիր են ցանկացած հարաբերության, թե՛ քաղաքական, թե՛ նույնիսկ մարզական:

Ֆուտբոլային տրանսֆերտներն օրինակ, տեղի են ունենում պատվիրակություններով բանակցությունից հետո, երբ ասենք տվյալ ֆուտբոլիստի և նրան իր կազմում տեսնելու ցանկություն ունեցող ակումբի պատվիրակները բանակցում են միմյանց հետ, իսկ հետո արդեն նոր ակումբն ու ֆուտբոլիստը կնքում են համաձայնություն: Այդպես է ցանկացած ոլորտում: Պատվիրակություններով բանակցությունը ամենևին էլ միջպետական հարաբերության արտոնությունը կամ յուրահատկությունը չէ: Ավելին, միջպետական հարաբերություններում իրական բանակցությունները հաճախ տեղի են ունենում ոչ թե պատվիրակությունների, այլ առաջին դեմքերի միջև: Հետևաբար, եթե ընդդիմությանը մերժելու փաստարկներ են բերվում, ապա դրանք գոնե լինեն տրամաբանական և բանականության շրջանակներում տեղավորվող փաստարկներ, ոչ թե խոսքեր, որոնք կարող են ընդամենը խեղել քաղաքական գործընթացների մասին առանց այդ էլ որոշակիորեն խեղված հանրային պատկերացումները: Բանն այն է, որ քաղաքական որևէ ուժ, ինչ-որ ուժի հետ թե՛ բանակցելիս, թե՛ չբանակցելիս, թերևս պետք է մտածի երկրում առկա քաղաքական մշակույթի և պատկերացումների արդիականացման մասին: Իսկ դա ենթադրում է, որ որևէ փաստարկ բերելիս, որևէ քաղաքական ուժ, առավել ևս կառավարողը, պետք է շատ երկար ծանրութեթև անի իր բերած փաստարկի տրամաբանական կառուցվածքը:

Այլ հարց է իհարկե, եթե իշխանությունը մերժելով պատվիրակությունների բանակցությունը, նկատի ունի, որ հարկավոր է բանակցել ավելի բարձր մակարդակով՝ առաջին դեմքերի մակարդակով: Դա իհարկե արմատապես փոխում է իրավիճակը: Բայց, հարկ է, որ իշխող ուժը չքաշվի իր իսկ մտքում եղածից և դա ձևակերպի որպես առաջարկ: Այսինքն, իշխանությունն առաջարկի ընդդիմությանը՝ ինչ պատվիրակություն, ինչ բան, մի՞թե մենք օտար պետություններ ենք, որ այդպիսի ֆորմալ բաների հետևից ընկնենք. եկեք միանգամից բանակցենք առաջին դեմքերի մակարդակով՝ Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան: Այդ դեպքում իհարկե իշխանությունն այսպես ասած նույնիսկ ձիու քայլ կատարած կլինի: Դա արդեն կլինի իսկապես քաղաքական նորաձևության բավական ծանրակշիռ թելադրանք, ու դժվար է պատկերացնել, թե օրինակ ընդդիմությունը դրանից հետո համարժեք ինչով կարող է պատասխանել: Ընդ որում, ամենևին պարտադիր չէ, որ իշխանությունն առաջին դեմքով բանակցության գա արտահերթ ընտրության օրակարգով: Չէ՞ որ ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ իրենք իրենց օրակարգն են հռչակում, սակայն բանակցության տրամաբանությունը հուշում է, որ պետք է հաշվի առնեն նաև, որ իշխանությունն էլ բանակցության կգա իր օրակարգով:

Այնպես որ, Սերժ Սարգսյանին ընդդիմությունը տվել է գործունեության և մանևրի բավական լայն հնարավորություն, իհարկե այդպիսով այդ մանևրի հնարավորությունը թողնելով նաև իրեն: Անշուշտ, հազիվ թե ասենք Հովհաննես Սահակյանի, կամ նրա առավել ստաժավոր կուսակիցների պատկերացումների մեջ տեղավորվի Տեր-Պետրոսյանի հետ Սերժ Սարգսյանի անմիջականորեն հանդիպելու հնարավորությունը: Թեև լավ կլիներ, որ այդ առումով, այսինքն քաղաքական կրեատիվության պատկերացումների առումով երիտասարդ ՀՀԿ-ականները տարբերվեին իրենց ստաժավոր կուսակիցներից և ավելի լայն մտածեին: Բայց նրանք ստաժավոր ավանդույթների կրողներն են ընդամենը: Նրանց համար Սերժ Սարգսյանը գերագույն, գրեթե աստվածային մի կոնտենտ է, որի շփումն ընդդիմության առաջնորդի հետ կարող է քանդել ամբողջ «տաճարը»:

Իրականում, դա իսկապես այդպես է, բայց խնդիրն այն է, որ այդ «տաճարը», վաղ թե ուշ միևնույն է քանդվելու է, հետևաբար ավելի նախընտրելի է, եթե այդ պրոցեսը կառավարելի լինի, որ փլատակի տակ չմնա ոչ ոք, և ամենագլխավորը՝ փլատակի տակ չմնա պետությունը: Անշուշտ այստեղ կարևոր է դառնում այն, որ այդ ջանքերի առանցքում պետք է գերակա խնդիրը լինի Հայաստանի ժողովրդավարությունը, ընդ որում առանց Ղարաբաղի հարցի կարգավորմանը շաղկապելու:

Կարծես թե այդ խնդիրն աստիճանաբար ձեռք է բերում առանցքային նշանակություն և անհրաժեշտություն է առաջանում, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը հասարակությանը հստակ մեսիջ հղեն, որ Ղարաբաղի խնդիրը չի կարող լինել և չի լինի երկխոսության մասին իրենց պատկերացումների առանցքում:

Լուսանկարը` www.bravo.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում