Կառավարությունը վերլուծել է դիզելային վառելիքի շուկայում իրավիճակը և պատրաստում է սուբսիդավորման ծրագիր: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ավելացնելով, որ գործադիրը կշարունակի սուբսիդավորումը՝ հաշվի առնելով ՀՀ նախագահի հանձնարարականը: «Մեխանիզմը, չափաքանակը թե որքան կլինի, կքննարկենք, կներկայացնենք»,- ասաց Առաքելյանը:
Նրա խոսքով՝ ամեն ինչ արվելու է դիզելային վառելիքի նախկին՝ 380 դրամը պահպանելու համար, «սակայն պետք է սպասել, թե շուկան որքանով կկայունանա և որքան ռեսուրս պետությունը կկարողանա հատկացնել»: