Թուրքիայի Հանրապետության տոնի կապակցությամբ մշակույթի և արվեստի նախագահական մրցանակին է արժանացել նաև հայտնի տնտեսագետ ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն:
Ֆրանսիական «Յառաջ» պարբերականը՝ հղում անելով թուրքական «Թարաֆ» թերթին, տեղեկացնում է, որ նրան տրված այս մրցանակը դժգոհություն է առաջացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանակներում, որովհետև Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի մասին գրած վերլուծական հոդվածում Թաքսիմի Գեզի այգու ցույցերը համարել էր «խաղաղ բողոք»: Իսկ իշխանության կուսակցությունը պնդում է, թե այդ ցույցերի նպատակը կառավարության տապալումն էր: