Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

ԼՂ խաղաղ գործընթացը. անավարտ բեկում կամ երկարացված ճգնաժամ

Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում ամենաշրջանառվող հարցերից մեկն էր ղարաբաղյան խնդրում հնարավոր «բեկումի» մասին խոսակցություններն ու շահարկումները: Այս խոսակցություններին ավելի մեծ ուժ կհաղորդի նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների շաբաթ օրը՝ հունիսի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումը, որի ընթացքում վերջիններս պետք է պատրաստություններ տեսնեն հունիսի 25-ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համար, որը հյուրընկալելու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Բայց որքա՞ն իրատեսական են հնարավոր «բեկումի» մասին խոսակցությունները և ո՞րն է ներկայիս լավատեսության պատճառը: Ավելին` ինչո՞ւմ է կայանում ներկայիս լավատեսական արտահայտությունների տարբերությունը նախկինում արվածներից և «ղարաբաղյան հարցի լուծմանը» մոտ լինելու անցյալի խոստումներից: Վերոնշյալ հարցերին պատասխանելու և նման հնարավորությունը վերլուծելու համար պետք է սկսենք սկզբից: Վերադարձ հիմքերին Թեպետ Լեռնային Ղարաբաղը վերահսկելու համար մղված պատերազմը ավարտվեց 1994թ. կնքված փխրուն զինադադարով, զինված բախումը ոչ թե ավարտվեց, այլ հետաձգվեց, հատկապես այն պատճառով, որ Ադրբեջանը մինչև օրս հրաժարվում է ընդունել, որ տանուլ է տվել պատերազմը և կորցրել յուրաքանչյուր հնարավորություն Ղարաբաղը հետ բերելու համար: Ներկայումս Ղարաբաղը հանդիսանում է չլուծված, «սառեցված» կոնֆլիկտ և հանդիսացել է միջազգային միջնորդական առաքելության առարկա՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) առաջնորդությամբ գործող Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահող պետություններն են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Վերջին տարվա ընթացքում, սակայն, լարվածությունն աճել է, հարձակումները սաստկացել են, և զինադադարի խախտումները հանգեցրել են նոր, «թարմ» պատերազմի վտանգի: Հետևաբար դիվանագիտական այս ներգրավվածության ուշադրության կենտրոնացումը «վերադարձել է հիմքերին»՝ հեռանալով հակամարտության վերջնական լուծումից և վերադառնալով զինված կոնֆլիկտի խափանման հիմնաքարային անհրաժեշտությանը: Հեռանկարը, սակայն, խոստումնալից չէ, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները ՝ զգուշացնելով հակամարտության լուծման ռազմական տարբերակի մասին: Սա նշանակում է նաև, որ ղարաբաղյան կոնֆլիկտը եռացող, բայց լուծելի «սառեցված» կոնֆլիկտից կարող է արագորեն վերածվել ժայթքող և «տաք» հակամարտության: Մենք կարող ենք տեսնել, սակայն, վտանգավոր մի բավարարվածություն՝ արհամարհող Ղարաբաղի շուրջ պատերազմի վերսկսման մտահոգիչ նշանները: Ռազմական գործողությունների վերսկսման մտահոգիչ այդ նշանները չափազանց ակնհայտ են դարձել վերջին տարվա ընթացքում: Սրանց մեջ են մտնում ադրբեջանական հարձակումների սաստկացումները, ինչպես նաև Ղարաբաղի սահմանի երկայնքով զանազան բախումները: Ավելացող լարվածությունն ու պատերազմի վտանգը պայմանավորված են եղել նաև մի շարք գործոններով: Առաջին` Ադրբեջանը տարածաշրջանում սկիզբ է դրել վտանգավոր «սպառազինությունների մրցավազքի»՝ վերջին տարիների ընթացքում կայուն կերպով ավելացնելով իր ռազմական բյուջեն՝ 2004թ. 175 միլիոն դոլարից այն 2010թ.-ին հասցնելով 3.1 միլիարդ դոլարի: Մինչև այժմ նման էական ռազմական ծախսերի ազդեցությունը չի ծառայել իր նպատակին Ադրբեջանի զինված ուժերում և Պաշտպանության նախարարությունում գոյություն ունեցող մեծ չափերի հասնող կոռուպցիայի պատճառով: Վերջերս, սակայն, Ադրբեջանն օգտագործել է իր ռազմական բյուջեի մի հսկայական մաս նոր և ժամանակակից հարձակվողական զինամթերք ձեռք բերելու համար: Ռազմական ծախսերի մեծացմամբ պայմանավորված այս վիրտուալ «սպառազինությունների մրցավազքի» լույսի ներքո, որը չափվում է նոր սպառազինությունների ձեռքբերմամբ, հարկավոր են լուրջ քայլեր ձեռնարկել հարձակվողական զինամթերքի ապագա մատակարարումը կասեցնելու համար: Տեղում կիրառելով կամ ընդլայնելով գոյություն ունեցող, բայց չպարտավորեցնող ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի զինամթերքների սահմանափակումները ՝ հնարավոր է պակասեցնել ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: Նման քայլը, որը կողմներին հետ կպահի իրենց սպառազինությունները ավելացնելուց, կհանդիսանա նաև աննախադեպ մեսիջ ՝ առ այն, որ ղարաբաղյան կոնֆլիկտը չունի ռազմական լուծում: Դա նույնպես կօգնի կրկին «սառեցնել» ինչպես ղարաբաղյան հակամարտությունը, այնպես էլ ուժերի ռազմական հավասարակշռությունը: Զինված հակամարտությունը, սակայն, փոխարինվեց ըստ էության փխրուն զինադադարով, ինչը վկայում է այն մասին, որ պատերազմը դեռ արդյունավետորեն չի ավարտվել: Այս առումով Ադրբեջանը շարունակաբար շեշտել է, որ թեպետ Ղարաբաղի համար ճակատամարտն ավարտվել է 1994թ., սակայն իրական պատերազմը չի ավարտվել: Նման դիրքորոշումն առնվազն անհրաժեշտություն է դարձնում ուժեղացնել և խորացնել ներկայիս զինադադարի համաձայնագիրը՝ ընդլայնելով ԵԱՀԿ դիտորդների առաքելությունն ու արտոնությունները: Հաշվի առնելով լարվածության ներկայիս ավելացումը, ինչպես նաև առանձին բախումները, ներկայիս զինադադարի կարգավիճակի խոցելիությունը պետք է միջազգային հանրության համար դառնա անհապաղ հրամայական: Պատերազմի վերսկսման նոր վտանգի, դիվանագիտական միջնորդության փակուղաին վիճակի, ինչպես նաև փխրուն զինադադարի պայմաններում, այնուամենայնիվ, կան որոշ միջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի մեղմել լարվածությունը և կրկին «սառեցնել» իրավիճակը: Առաջին քայլը կլինի այն, որ Եվրամիությունը ավելի մեծ ներգրավվածություն ունենա` ոչ որպես ԵԱՀԿ-ին փոխարինող կամ վերջինիս մրցակից, այլ նպատակ ունենալով ուժեղացնել և աջակցել միջնորդական խմբին և զինադադարի դիտորդական առաքելությանը: 2010 թ. սեպտեմբերին Բրյուսելում տեղակայված Հայաստանի եվրոպական ընկերները (ՀԵԸ) հրատարակեցին կարծիքների հետազոտություն, որն արվել էր Եվրախորհրդարանի անդամների շրջանում և վերաբերում էր Լեռնային Ղարաբաղում Եվրոպայի գործունեության տարբերակներին: Սարգիս Ղազարյանի կողմից կատարված այս հետազոտության արդյունքում «ամենաէական գտածոն» այն էր , որ «Եվրամիության մշտական ոչ ռազմական դիտորդի ուղարկումը տարածաշրջան, ինչպես նաև Եվրամիության՝ տարածաշրջանում խաղաղ լուծման կողմնակից լինելը ՝ օժանդակելով ժողովրդավարական զարգացմանը, Լեռնային Ղարաբաղում ռազմական լարվածությունից խուսափելու ամենալավ ճանապարհներն են»: Երկրորդ` անհրաժեշտ է նաև փորձել «վերադառնալ հիմքերին», որն ուղղված կլինի ղարաբաղյան կոնֆլիկտի կողմերի միջև վստահության պակասին: Այս միջոցառումները կարող են նաև ներառել նոր մթնոլորտ ստեղծելու ռազմավարություն, ինչը հնարավորություն կտա վարել բանակցությունների ավելի ակտիվ գործընթաց կոնֆլիկտի բոլոր կողմերի հետ, այդ թվում` նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նման քայլերը հիմնված կլինեն վստահություն և հավատ կառուցելու քաղաքականության, ինչպես նաև «կամուրջներ գցելու» և «սերնդային բաժանումները մոտեցնելու» վրա: Մասնավորապես նման նախաձեռնությունը թույլ կտար նաև նոր մոտեցումների միջոցով կռել ապագային ուղղված ռազմավարություն, ինչը թույլ կտա Լեռնային Ղարաբաղին մասնակցել բանակցություններին` որպես լիիրավ կողմ: Այսպիսով, հստակ անհրաժեշտություն է առաջացել Լեռնային Ղարաբաղի խնդրում նոր մոտեցում ցույց տալ. մեղմել լարվածությունը, կանխել պատերազմը և նոր ուժ տալ թվացյալ փակուղու մեջ գտնվող խաղաղ գործընթացին: Սրա համար անհրաժեշտ է նոր ռազմավարություն՝ «վերադարձ հիմքերին», որը հնարավորություն կունենա երաշխավորել, որ Ղարաբաղը տարածաշրջանի միակ սառեցված կոնֆլիկտը լինելուց չի վերածվի դրա ամենալուրջ «տաք» պատերազմի: Եվ մինչև այս ամենը տեղի չունենա, որևէ բեկում արձանագրելու հույս չի կարող լինել: Ռիչարդ Կիրակոսյան Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հատուկ «Առաջին լրատվական»-ի համար

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում