Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Նահանջ է նկատվում բարոյականության մեջ, հոգևոր կյանքում, ամենուր… (տեսագրություն)

ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի զրուցակիցն է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

– Տեր հայր, վերջին օրերին Աբել քահանա Մանուկյանը Գարեգին Բ Կաթողիկոսի` իրեն կարգալույծ անելու որոշումը համարել է անարդարացի, ապօրինի և դատի տվել: Մյուս կողմից, սակայն, հարկ է նկատել, որ Գարեգին Բ-ի կաթողիկոսության ժամանակաշրջանում շուրջ 40 քահանա է կարգալույծ եղել: Խնդիրն ինչպե՞ս կհանգուցալուծվի:

– Խնդիրն ուղղակիորեն չի առնչվում Տեր Աբել քահանայի կարգալուծությանը: Շվեյցարահայ համայնքում այդ խնդիրը վաղուց ի վեր արծարծվում էր, բայց վերջերս խնդիրներն ավելի սրվեցին, երբ Ժնևի եկեղեցական խորհրդի վարչությունը կրկին վեհափառ հայրապետին մերժեց ընդունել հայրապետական ե՛ւ տնօրինությունները, ե՛ւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից առաջնորդական փոխանորդին` Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին, որին ուղարկել էին Շվեյցարիա, և ընդհանրապես մերժում էին ճանաչել Շվեյցարիայի` 1992-ին Վազգեն վեհափառի կողմից հռչակված հայոց թեմը: Դեռ այն ժամանակ Շվեյցարիայի հայերը դիմեցին վեհափառին` իրենց երեք հիմնական ծխական համայնքների հիման վրա հռչակել թեմ, որպեսզի Շվեյցարիայի հայկական համայնքի հոգևոր կյանքն ավելի կազմակերպված լինի: Սակայն, 1993-ին նորընտիր վարչությունը մերժեց ճանաչել վեհափառ հայրապետի սրբազան կոնդակը, թեմական կանոնադրությունը, և վերադարձան 85-ին հաստատված ծխական կանոնադրությանը: 93-ին, սակայն, Վազգեն վեհափառն արդեն վատառողջ էր, և խնդիրը գործուն կերպով իր լուծումը չստացավ, փոխանցվեց Գարեգին Ա հայրապետին, սակայն վեհափառի կողմից ուղարկված պատվիրակություններն այդպես էլ հաջողություն չունեցան: Ժնևի ծխական խորհուրդն իր հերթին իրեն հռչակեց իբրև Շվեյցարիայի հայ համայնքը ներկայացնող միակ խորհուրդ` անտեսելով մյուս երկու համայնքները: Կանադայից Աբել քահանա Մանուկյանին հրավիրեցին, ինչն այդպես էլ չվավերացրեց վեհափառ հայրապետը: Փաստորեն, խնդիրն էլի առկախ մնաց Գարեգին Ա-ի ժամանակ:

– Ստացվում է` համայնքն այսօր չի դնում թեմ ունենալու խնդիր, քանի որ ակնհայտ է` Կաթողիկոսի կողմից քահանային կարգալույծ անելու որոշումը միանշանակ չի ընդունվել:

– Մենք գործ ունենք որոշակի եկեղեցական իրողությունների հետ, որոնք երբեք չեն կարող լինել կամայականության արդյունք: Բոլոր որոշումները վավերացված և փաստարկված են եկեղեցական օրենքներով և կանոնադրություններով: Առհասարակ թեմ կարող է հռչակվել, եթե այդ երկրում գործում են ծխական համայնքներ, և արդեն հասունացած է ծխական համայնքները խմբավորելու, կազմակերպելու խնդիրը, այսինքն` նրանք այլևս պատրաստ են նոր եկեղեցական կառույցի մաս կազմելու, ինչն, իբրև կարգավիճակ, ավելի նոր, բարձր մակարդակ է ենթադրում եկեղեցական նվիրապետության մեջ: Առհասարակ թեմը հռչակվել է Շվեյցարիայի հայկական համայնքի դիմումների հիման վրա, ոչ թե Վազգեն Ա հայրապետի ցանկությունն է եղել:

Իսկ Աբել քահանային բազմիցս զգուշացվել է իր ընթացքի մասին: Իր կոչման առաջին օրվանից, երբ ծնկի է եկել և իր ուխտը կատարել, այդ ուխտի հստակ պահանջներից և կետերից մեկն էլ այն է, որ պետք է լինի կրողը ողջ եկեղեցական ավանդության, հնազանդություն ցուցաբերի եկեղեցական կարգերին ու կանոններին: Այդ եկեղեցական կանոնների առաջին երաշխավորը ամենայն հայոց հայրապետն է: Վեհափառ հայրապետն այս տարիների ընթացքում հայրական հորդորներով, խրատներով փորձել է Աբել քահանային ճիշտ ուղղության վրա դնել, և քահանան հավաստիացրել է, որ կկատարի բոլոր պահանջները, սակայն չի կատարել: Քահանան անտեսեց հայրապետի կամքը, հրաժարվեց ներկայանալ նրան, հրաժարվեց կատարել եկեղեցական նվիրապետության և բարձր կանգնած իշխանության տնօրինումները, անգամ հայրապետի հետ վերջին շրջանում սկսել է շփվել իրավաբանի միջոցով:

– Կաթողիկոսի ցանկությունը չի կատարում, փոխարենը համայնքի ցանկությունն է կատարում, և գուցե դրա համա՞ր Տեր Աբել քահանան Կաթողիկոսի հորդորները չէր լսում: Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին չընդունեցին, անգամ եկեղեցու դռները փակեցին նրա առաջ:

– Ես չեմ համարձակվի նույն հաստատումը կատարել, քանի որ մենք ունենք բազում այլ վկայություններ: Իսկ վարդապետի առջև եկեղեցու դռները փակեց եկեղեցական վարչությունը, ոչ թե համայնքը:

– Սա Կաթողիկոսին դատի տալու առաջին դե՞պքն է:

– Կարելի է ասել` երկրորդ: Նման դեպք եղել էր, երբ վեհափառ հայրապետն այցելել էր Թուրքիա և այնտեղ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պահանջատիրական հայտարարություններից հետո մի թուրքական կազմակերպություն դատական հայց էր ներկայացրել վեհափառ հայրապետի դեմ` իրենց սահմանադրության 301 հոդվածի հիման վրա: Իսկ սա երկրորդ դեպքն է, երբ, ցավոք սրտի, եկեղեցու սպասավորը նման հանդգնություն է ցուցաբերել, որովհետև դա ոչ թե վեհափառ հայրապետի, այլ հայոց եկեղեցու դեմ դատական հայց է: Կարևոր է ասել, որ իր այս պահվածքով ինքն իրեն դուրս նկատեց եկեղեցուց` կոպտորեն խախտելով եկեղեցական մի շարք կանոններ, իր իրավաբանի սպառնալիքներով նամակները և այլն: Բացի այդ, մենք դեռ տեղեկություն չունենք` դատական հայց ներկայացվե՞լ է, թե՞ ոչ:

– Տեր հայր, վերջին մեկ տարվա ընթացքում հասարակությունն այլևս այլ պահանջներ է ներկայացնում եկեղեցուն: Նախ պայքարեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանման համար, որն ուզում էին քանդել, տեղը եկեղեցի կառուցել, հիմա էլ պայքարում է Կաթողիկեի կողքին կառուցվող Սբ Աննա եկեղեցու նախագծի դեմ:

– Ես հստակ կզանազանեի երկու հարթություններ, մեկը` վարչա-կազմակերպական, մյուսը հոգևոր-հովվական, եկեղեցական գործունեության հարթությունն է: Մայր Աթոռ Սբ Էջմիածինը պետք է իրականացնի վարչա-կազմակերպական գործունեություն, և այդ գործունեության իրականացման համար տարբեր միջոցների է դիմում, որ գործունեությունը ավելի լիարժեք լինի, ավելի ընդլայնվի և այլն: Մայր Աթոռը` իբրև հոգևոր կենտրոն, բնական է, իրականացնում է վերահսկողություն և ռազմավարական անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում տարբեր ոլորտներում, որոնցում եկեղեցին ներկայացված է և գործում է, առաջխաղացում է արձանագրում: Ցավոք սրտի, այն ալիքը, որը բարձրացվում է եկեղեցու գործունեության դեմ, չեմ գտնում` արդարացի է: Թերևս այստեղ լիարժեք տեղեկատվության պակաս կա, բայց ես այստեղ նաև որոշակի քաղաքական ուղղորդումներ եմ տեսնում եկեղեցու հասցեին հնչող քննադատության մեջ, ինչը պայմանավորված է տարբեր քաղաքական զարգացումներով:

– Բայց քաղաքացիական նախաձեռնություններ են պայքարում և ոչ թե քաղաքական:

– Այնուամենայնիվ, նման հակում ես նկատում եմ:

– Արդյոք չե՞ք նկատում, որ այսպես Կաթողիկեն անտեսվում է, որ Սբ Աննան մի քանի անգամ մեծ է լինելու Կաթողիկեից:

– Հասկանում եմ այդ բոլոր մտահոգությունները, բայց Սբ Աննայի պարագայում վճռի կայացմանը նախորդել են երկար քննարկումները: Ո՞վ է ասում` այդ մտահոգությունները չեն եղել, չեն հնչել… վճիռը կայացվել է այդ քննարկումների արդյունքում: Ո՞վ է կարծում, որ ինքն ավելի նախանձախնդիր է, քան ամենայն հայոց հայրապետը կամ այլ պատասխանատու անձեր:

– Երբ եկեղեցի է կառուցվում, ենթադրվում է, որ այն պետք է լինի հասարակությանը, ոչ թե ասենք` միայն մոլի հավատացյալներինը: Այսօր որքանո՞վ է եկեղեցին ժողովրդինը և հակառակը, արդյո՞ք այսքան եկեղեցի կառուցելով հասարակություն-եկեղեցի կապն ամրանում է:

– Այդ հարաբերությունը բազմաշերտ է: Եկեղեցի-ժողովուրդ կապի և հարաբերության զորացումն ու ամրապնդումը տարբեր երևույթ է, իսկ եկեղեցաշինությունն այդ հարաբերությունների ընդամենը մի մասն է: Մեկ միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքի համար ունենալ մեկ տասնյակի չհասնող եկեղեցի` ծիծաղելի է, երբ ցանկանում ենք լիարժեք հոգևոր առաքելություն իրականացնել ժողովրդի կյանքում: Մյուս կողմից` հավատացած եմ, որ որքան շատ լինեն դեպի երկինք պարզված գմբեթները, և անձը, որ ամեն օր արթնանալով առիթ կունենա իր թաղամասում եկեղեցի տեսնել, այն իրոք իրեն կզորացնի: Այսօր մենք հոգևոր և բարոյական արժեքների և՛ վերանայման, և՛ վերահաստատման անհրաժեշտության կարիք ենք զգում հասարակական կյանքում, ուղղակի հրամայական են դառնում, իսկ դրանք կզորացնեն այդ արժեքները: Այսօր այս նյութապաշտության վազքի մեջ նահանջ է նկատվում բարոյականության մեջ, հոգևոր կյանքում, ամենուր… Իսկ եկեղեցու այդ գմբեթը ձեր կյանքում որոշակի իրողություն է թելադրում, և դրանով յուրաքանչյուր անձ, կամա թե ակամա, ազնվանում է: Սա է, որ եկեղեցին ցանկանում է իրականացնել: Եկեղեցի-ժողովուրդ կապը շատ կարևոր է, և մենք իսկապես այսօր խնդիր ունենք ժողովրդին այն գիտակցությանը բերելու, որ ժողովուրդն ինքը եկեղեցին է: Դա չի ենթադրում, որ նույն ժողովրդի զավակները պետք է վեր կենան և ցեխով հանիրավի ցեխապատեն այդ եկեղեցին:

– Հոգևորի պակասը ինչո՞վ եք պայմանավորում:

– Պրոցեսներ են, որոնք ոչ մեկի համար վերահսկելի չեն, քանի որ գործ ունենք համաշխարհայնացման արդյունքում տեղ գտած երևույթների հետ, գործ ունենք աշխարհիկացման հետ, մենք գործ ունենք այս նյութականացված աշխարհի իրողության հետ, որտեղ ամենքի համար նյութն է թելադրողը, նյութն է, որ արժեք է հաղորդում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում