Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Սպառողին այլևս պատահական միս չի հասնի. ամբողջ հանրապետությունը կապահովվի սպանդանոցային ցանցով

Կառավարության ծրագրից բխող պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ժամանակացույցով սպանդանոցային մորթին անցում ապահովելու նպատակով ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ իրականացվում է «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր»: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծրագրի շրջանակում ամբողջ հանրապետությունը կապահովի սպանդանոցային ցանցով՝ էականորեն բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները: Կառուցվող 21 նոր սպանդանոցները կգործեն արդեն հուլիսից: Եթե հաշվի առնենք, որ ստացվել են նաև սպանդանոցներ կառուցելու լրացուցիչ հայտեր՝ ակնկալվում է, որ հանրապետությունում նորմը պարտադիր դառնալուն զուգահեռ կսկսի գործել առնվազն 71 սպանդանոց, գնահատված անհրաժեշտ քանակը 40-70 է՝ կախված հզորությունից:

Պարտադիր սպանդանոցային մորթի կիրառումը հնարավորություն կընձեռի գյուղատնտեսական կենդանիների մորթն իրականացնել սանիտարական պահանջներին համապատասխան, թույլ կտա ազգաբնակչությանը մատակարարել անվտանգ միս և մսեղիք, որը կբարձրացնի երկրում արտադրվող մսի և մսամթերքի անվտանգությունը:

Գործարարները վստահեցնում են՝ պարտադիր սպանդանոցային մորթին անցում կատարելուց հետո հանրապետությունում մսի գնանկում կդիտվի, քանի որ մրցակցության դեպքում իրենցից յուրաքանչյուրը կձգտի առավել մատչելի և ձեռնտու տարբերակներ առաջարկել, ինչն էլ իր հերթին կազդի մսի գնի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում