Wednesday, 24 04 2024
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Կոմերցիոն զենքից մահանում են այնպես, ինչպես ոչ կոմերցիոնից. Մոսկվան հրահրում է Ադրբեջանին Հայաստանի դեմ

Ամերիկյան պատժամիջոցների պատճառով ծանր տնտեսական վիճակում հայտնված Ռուսաստանում, որտեղ հաճախ են սիրում գերագնահատել իրենց պետության հնարավորությունները՝ ուրախանալով միայն այն փաստով, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին դիտում է որպես մրցակից ուժ, քննարկվող հիմնական հարցերից մեկը փորձագիտական և քաղաքական դաշտում դարձել է ոչ միայն ռազմաքաղաքական, այլև տնտեսական դիմակայությունը ԱՄՆ-ի հետ, կամ ավելի ճիշտ՝ այս դիմակայության պայմաններում գոյատևելը:

Նոր խմբաքանակ

Եվ այս իրավիճակում, երբ ամերիկյան փորձագետները հույս ունեն, թե ամերիկյան պատժամիջոցները կազդեն այլ երկրների հետ Ռուսաստանի զենքի գործարքների վրա, իսկ ռուսաստանցի փորձագետներից շատերը ֆինանսական աղբյուրներ գտնելու ելքը տեսնում են զենքի վաճառքի մեջ, Ռուսաստանը շարունակում է զենքի մատակարարումները իր ռազմատեխնիկական հիմնական գործընկերներից մեկին՝ Ադրբեջանին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օրեր առաջ տեղեկացրել է, որ Ռուսաստանից Բաքվի նավահանգիստ է հասել ռուսական ռազմական տեխնիկայի և սպառազինության հերթական խմբաքանակը: Հայկական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանին կրկին մատակարարվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ: Ադրբեջանը նման խմբաքանակ ստացել էր նաև նախորդ տարվա ապրիլին: Պարզ չէ միայն այն, թե այս նոր մատակարարումներն իրականացվում են նոր համաձայնագրերի, թե՞ նախկինում՝ 2010 թ. ի վեր Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խոշոր պայմանագրերի շրջանակներում:


Մոսկվայի ստրատեգիական նպատակները

Բայց կա մեկ այլ՝ ավելի կարևոր հարց, թե գլոբալ իմաստով քաղաքական ի՞նչ հեռահար նպատակներ է հետապնդում Ռուսաստանը՝ զինելով ղարաբաղյան կոնֆլիկտի երկու կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին: Կան մի քանի հայտնի բացատրություններ: Ռուսաստանի կոմերցիոն, ֆինանսական շահի մասին արդեն նշվեց: Երկրորդը, զենքի և անվտանգության մատակարարումը Ռուսաստանի ազդեցության հիմնական լծակներից է մեր ռեգիոնում: Զենք մատակարարելով հայկական և ադրբեջանական կողմերին՝ Ռուսաստանը որոշակի կախվածության մեջ է պահում այս երկրներին՝ միաժամանակ կառավարելով կոնֆլիկտը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ի հեճուկս Ռուսաստանի և նաև Հայաստանի պաշտոնյաների հավաստիացումների՝ Ադրբեջանին միլիարդների արժողության զենք վաճառելու պատճառով ռեգիոնում էապես խախտվեց ռազմական հավասարակշռությունը, ինչը նկատվեց 2016 թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում՝ կտրուկ մեծացնելով դժգոհությունը Հայաստանում ռուսական քաղաքականությունից և խնդիրներ ստեղծելով հայ-ռուսական հարաբերություններում: Ու եթե, օրինակ, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասում է, թե խոշոր ծավալներով Ադրբեջանին զենք վաճառելու Մոսկվայի որոշումը սխալ էր, և հիմա կարևորն այն է, որ չստորագրվեն նոր համաձայնագրեր, ռուսաստանցի այլ փորձագետներ այդքան լավատես չեն այս հարցում:


Ռուսաստանն իրեն այնպես է պահում, կարծես ոչինչ էլ չի եղել

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը կարծում է, որ զենքի վաճառքն Ադրբեջանին առաջին հերթին կոմերցիոն գործարք է, սա ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության հիմնական բաղադրիչն է, բայց որոշակի աստիճանի քաղաքականություն ևս կա սրա մեջ:

«Ռուսաստանը սրանով իրեն է կապում Ադրբեջանին, որովհետև միշտ էլ այդպես է լինում՝ զենքի վաճառքը լրջորեն ամրապնդում է քաղաքական կապերը: Ռուսաստանը չէր ուզենա, որպեսզի Ադրբեջանը անցներ ազդեցության այլ ոլորտ, օրինակ՝ թուրքական կամ ամերիկյան: Այդ պատճառով նա կապում է Ադրբեջանին զենքով, առավել ևս, որ այստեղ կան նաև ընդհանուր նավթային հարցեր: Ռուսաստանը չի ուզում լիովին իր ձեռքից բաց թողնել Ադրբեջանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետը:

Բայց Խրամչիխինը սկզբունքային փոփոխություններ չի տեսնում Ռուսաստանի մոտեցումներում. «Ռուսաստանն իրեն այնպես է պահում, կարծես թե ոչ մի կոնֆլիկտ էլ չկա Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ Ռուսաստանն, այսպես ասած, ինքնուրույն հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի, և զենք է վաճառում թե՛ մեկին, թե՛ մյուսին՝ ընդ որում ամենևին չհրաժարվելով Հայաստանի հետ հարաբերություններից ՀԱՊԿ-ի շրջանակներում: Պարզապես, կրկնում եմ, տարվում է մի քաղաքական գիծ, թե սրանք երկու առանձին հարաբերություններ են տարբեր երկրների հետ»:

Ինչ վերաբերում է կոնկրետ Ղարաբաղյան հակամարտությանը, Խրամչիխինի կարծիքով՝ պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը կկատարի ՀԱՊԿ-ում Հայաստանի հանդեպ ստանձնած իր պարտավորություններն այն դեպքում, եթե ագրեսիա լինի Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ:

«Իսկ եթե հարձակում լինի Ղարաբաղի վրա, ապա դա արդեն լինելու է Հայաստանի խնդիրը: Ըստ էության, այս վերաբերմունքը եղել է մինչև զենքի մատակարարումները Ադրբեջանին և դրանից հետո»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Պուտինյան Ռուսաստանը երկրորդ փորձն է անելու

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը համոզված է, որ Բաքվին շարունակաբար զինելով՝ Ռուսաստանը հրահրում է Ադրբեջանին նոր պատերազմի Արցախի և Հայաստանի դեմ՝ նպատակ ունենալով վերջնականապես Հայաստանը զրկել անկախությունից և ինքնիշխանությունից:

«Չկարողանալով Ապրիլյան պատերազմի ընթացքում որևէ հարց լուծել Հայաստանի հանդեպ՝ Ռուսաստանը փորձում է նոր փուլ մտնել, և դա շատ վտանգավոր է: Մեր պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակ պիտի հասկանա՝ պուտինյան Ռուսաստանը երկրորդ փորձն է անելու՝ Ադրբեջանի միջոցով Հայաստանին պարտադրելու շատ բաներ: Ապրիլյան պատերազմն ակնհայտորեն ամրապնդեց Հայաստանի անկախությունը, բարձրացրեց ժողովրդի տրամադրությունը, ոգին այն իմաստով, որ անկախությունն ու պետականությունը չի կարելի կորցնել, և դրա համար մեր ժողովուրդն ասաց, որ արյուն անգամ չի խնայելու, և տապալվեց պուտինյան նախաձեռնությունը՝ զինել Ադրբեջանին, քշել իր դաշնակցի վրա՝ դանդաղեցնելով մատակարարումները Հայաստանին: Կարծում եմ, որ սա երկրորդ փուլն է: Նպատակը չի իրականացել, փորձում են կրկին իրագործել իրենց ծրագիրը: Պուտինը հայտարարեց, թե ամերիկյան զենքի մատակարարումն Ուկրաինային մեծացնում է պատերազմի սպառնալիքը: Իսկ իրենց մատակարարումը կրճատո՞ւմ է պատերազմի սպառնալիքը: Ուրեմն իրենք շարունակում են նույն քաղաքականությունը: Թող իշխանությունները ոչ մի պատրանք չունենան: Ռուսաստանը հրահրում է Ադրբեջանին Հայաստանի դեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց Շիրինյանը:

Պրոֆեսորը չի մոռանում նաև պատմության դասերը՝ հիշեցնելով բոլշևիկների և քեմալականների դաշինքը Հայաստանի դեմ 1920-21 թթ.: Իր տեսակետը նա հիմնավորում է Հենրի Քիսսինջերի հայտնի խոսքերով. «Պատմական անալոգիաները մեզ ոչինչ չեն սովորեցնում, բայց դատողության հիմք են տալիս: Համանման իրադարձությունները կարող են ծնել համապատասխան վիճակներ և լուծումներ»:

Ձգենք՝ մինչև լավ կլինի

ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կարող են ազդել ռուսական զենքի մատակարարումների վրա, բայց միայն երկարաժամկետ հեռանկարում, որովհետև Ռուսաստանը, ըստ երևույթին, հսկայական քանակությամբ ռազմական տեխնիկա և տեխնոլոգիաներ է պահպանել ԽՍՀՄ-ից և այժմ դրա հիմքի վրա վերսկսել է զենքի արտադրությունը:

«Լսեք, թե ինչ է այս օրերին խոսում Զյուգանովը: Տնտեսական այս պայմաններում զենքի այդպիսի առատությունը հասկանալի չէ: Ուրեմն դա մնացել է ԽՍՀՄ-ից, և ամերիկացիները դա պիտի հաշվի առնեն: Մեզ համար կարևորը ժամանակը ձգելն է՝ մինչև պատժամիջոցները դրանց կչափավորեն, և Հայաստանի դերը կմեծանա: Բայց ռուսները շտապում են, որպեսզի կարողանան լուծել իրենց հարցերը՝ մինչև ավելի վատ վիճակում հայտնվելը: Երկրորդը, Ռուսաստանը դոլարի ահռելի կարիք ունի: Ռուսներին օդի ու ջրի պես դոլար է պետք: Իսկ ավելի լավ շուկա, քան Ադրբեջանն է, որտեղի՞ց կգտնեն»,- ասում է Լևոն Շիրինյանը:

Կոմերցիոն զենքից մահանում են այնպես, ինչպես ոչ կոմերցիոնից

Քաղաքագետը նշեց մեկ այլ ուշագրավ բացատրություն Ռուսաստանի քաղաքականությանը՝ ասելով, թե իր տեղեկություններով՝ ամերիկացիներն առաջին անգամ Հարավային Կովկասն ընդգրկել են ԱՄՆ-ի «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծի մեջ, այդ պատճառով ռուսները ռեգիոնի շարունակական միլիտարիզացման միջոցով շտապում են վիժեցնել ամերիկյան ծրագիրը:

«Ի՞նչ պիտի անի Ռուսաստանն այս իրավիճակում՝ շտապի վիժեցնել այս ծրագիրը: Ո՞ւմ միջոցով՝ Ադրբեջանի, որն իրենց դոլար է տալիս: Ավելի լավ է՝ այս խիստ սցենարը լինի մեր սեղանին, քան հեքիաթները, թե իբր զենքի վաճառքն Ադրբեջանին կոմերցիոն է: Կոմերցիոն զենքից մահանում են այնպես, ինչպես ոչ կոմերցիոնից: Այս իրավիճակում Հայաստանին մնում է ակտիվ, կոմպլեմենտար քաղաքականությունն ուժեղացնել, կարգավորել Եվրոպայի հետ հարաբերությունները, բայց նախ և առաջ լավացնել ներքին վիճակը»,- ավելացրեց Լևոն Շիրինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում