Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Մոսկվայում ձերբակալվել է 38-ամյա ադրբեջանցի «օրենքով գող» Դադաշ Իբրահիմովը, ով հանցագործ աշխարհում առավել հայտնի է որպես Դադաշ Նովխանիսկի։ Նրա մոտ հայտնաբերվել ու առգրավվել է 2.84 գրամ հերոին։ Այժմ նրան սպառնում է 3-10 տարի։
Բաքվում ծնված Դադաշը «թագադրվել» է 2000 թվականին, իսկ 2002 թվականին ադրբեջանցի «օրենքով գողը» Ադրբեջանում խուլիգանության համար դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման։
Նշվում է, որ Դադաշն ադրբեջանցի գործող 6 «օրենքով գողերից» մեկն է և մեծ հարգանք է վայելում։