ԱԺ-ում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները:
«Որևէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճով, և թող տպավորություն չստեղծվի, թե մեր ուշքը դրանից գնում է»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ մենք պլանային տնտեսությունում չենք ապրում, որպեսզի Բաղրամյան 26-ում քաղաքական որոշում կայացվի և ասվի, թե կարտոֆիլի գինը 50 դրամից չպետք է բարձրանա:
Շարմազանովը նշեց, թե որոնք են գնաճի պատճառները, և ներկայացրեց դրանց դեմ պայքարելու մեխանիզմները. «ԵԱՏՄ-ին անդամակցությունը ոչ թե բացասաբար է ազդել մեր տնտեսության վրա, այլ հակառակը՝ հնարավորություն է տալիս ավելի էժան ապրանքներ ներկրելու»:
Շարմազանովը հորդորեց խոսել նաև այն ապրանքների մասին, որոնց գներն իջել են. «Ոչ թե այստեղ միայն մեջբերել սոխը, սխտորը և խառը կանաչին. արդարացի չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































