Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Կարեն Կարապետյանը գնում է Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի անցած ուղիով 

Կարեն Կարապետյանն այս տարվա առաջին աշխատանքային հանդիպումն անցկացրել է Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ: Լսել է նրանց ներկայացրած զեկույցները, խոսել ոլորտում առաջիկա մի քանի տարիների անելիքների մասին՝ «հակակշռելով» նախագահ Սերժ Սարգսյանի օրեր առաջ  ներկայացրած «առաջիկա ամիսների անելիքների ծրագրերին»: Թողնենք նրանց կողմից հանրությանն ուղղված քաղաքական մեսիջները ու փորձենք հասկանալ տնտեսական հաջողությունների «նրբությունները», որ այդպես ոգևորված ներկայացրել են վարչապետի հետ հանդիպման ընթացքում:

Պետեկամուտների կոմիտեում Կարեն Կարապետյանին զեկուցել են, որ 2017 թվականին Հայաստան է ներկրվել նախորդ տարվա համեմատությամբ գրեթե կրկնակի քանակությամբ ավտոմեքենա, ավելի շատ կահույք, էլեկտրատեխնիկա, հետևաբար և հարկերի ծավալներն են աճել: Հասկանալիորեն դրանից հետևում է, որ սրանք բոլորովին էլ առաջին սպառման ապրանքներ չեն, թանկ հաճույք են, որոնց գնման համար լուրջ փողեր են պետք, որ կան: Մյուս կողմից՝ ներկայացվել է, որ սպառման մի շարք ապրանքների մասով արձանագրվում է գնանկում, ինչը բացառիկ է վերջին տարիների համար: Ազգային վիճակագրական ծառայությունն էլ 11 ամիսների ցուցանիշներով հավաստում է, որ տարվա ընթացքում արձանագրվել է հազիվ 1-2%-ոց գնաճ:

Համատարած գործազրկության, ավելի քան 30%-ոց աղքատության, ընդամենը մեկ տարի առաջ տնտեսական խորը ճգնաժամում գտնվող երկրի համար ներկայացված ցուցանիշները տպավորիչ են, գրեթե վագրի թռիչքի պատրաստող՝ ինչպես ժամանակին կասեր Վարդան Օսկանյանը: Ոգևորող է այն աստիճանի, որ որևէ կասկած չի մնում ընտրված ճիշտ ուղու առումով, ու տպավորություն է, որ տնտեսության թռիչքը ժամանակի հարց է: Սակայն նման գեղեցիկ համայնապատկեր ներկայացնելով հանդերձ՝ ներկայացնողներն իրենք էլ չեն ժխտում, որ կյանքը, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը հիմա շատ ավելի վատ է, քան մեկ տարի առաջ էր: Ինչո՞ւմ է, ուրեմն, անհամապատասխանության «նրբությունը»:

Նախկին վարչապետների օրոք ևս յուրաքանչյուր հաջորդ տարում սոցիալ-տնտեսական ցուցանիշները անհամեմատ ավելի լավն էին, քան նախորդում (իհարկե, չհաշված համաշխարհային ճգնաժամերը):

Հրապարակվող տվյալների, ընթացող զարգացումների ամենապարզ դիտարկումներն իսկ ցույց են տալիս, որ Կարեն Կարապետյանի կառավարության վիճակագրական հաջողությունները նույն դաշտում ու նույն «բովանդակությանն» են, ինչ Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարությունների հաջողությունները: Բոլորի դեպքում էլ իրական տնտեսական աճերը եղել են  հնարավորինս համեստ, մինչդեռ վիճակագրական ծառայության տվյալներում՝ ավելի «ոգևորող»: Գրեթե նույն պատկերն է նաև այս տարի: Տնտեսագետները  ամենատարբեր հաշվարկներով հիմնավորում են, որ հերթական անգամ աճի ցուցանիշները ավելի մանիպուլյացիոն ծագման են, քան իրական: Բայց դա թողնենք և նույն ՊԵԿ ու ԱՎԾ թվերը դիտարկենք այլ տեսանկյունից:

Համաձայն ԱՎԾ-ի՝ 2016թ. Հայաստան է ներկրվել շուրջ 8 մլն դոլարի զուգարանի թուղթ և անձեռոցիկ: 21-րդ դարում, երբ Հայաստանում գերբարդ տեխնոլոգիաներ են աշխատում, զուգարանի թուղթ «չեն կարողանում արտադրել»: Հայաստանում ամենաշատ իրացվող պտուղներից է բանանը, որ ներկրվել է 7,5 մլն դոլարի, մինչդեռ 5,5 մլն դոլարի սոխ ու սխտոր է ներկրվել, երբ իրականում դրանց պահանջարկը թվի համեմատությամբ չնչին է: Հանրապետությունում տարեկան օգտագործվում է 35-36 հազար տոննա սելիտրա, այնինչ ԱՎԾ-ի տվյալներով ներկրվել է 146 հազար տոննա: Արտաքին առևտրի վիճակագրությունում այս բնույթի ցուցանիշները բազմաթիվ են, որ վերջին տարիներին գրեթե անփոփոխ են, եթե փոխվում էլ են, ապա միայն աճի տեսքով: Միանշանակ է, որ այս ապրանքների անվան տակ երկիր են բերվել բոլորովին այլ ապրանքներ:

2017թ. արտաքին առևտրին վերաբերող տվյալները կհրապարակվեն օգոստոս-սեպտեմբերին, ինչը տվյալների համեմատության և «սև ու սպիտակը» զատելու հնարավորություն կտա: Եվ քանի որ այս պահին դրա հնարավորությունը չկա,  օգտվենք այլ տարբերակից:

Տվյալները կեղծվել ու կեղծվում են գրեթե բոլոր ոլորտներում, իսկ արտաքին առևտրում ու գյուղատնտեսությունում՝ հատկապես: Մաքսավորների մոտ դրանք քեշ փողի տեսքով գրպաններ են մտել, գյուղատնտեսությունում՝ տնտեսական աճի որոշակի ցուցանիշներ «ապահովել»: ԱՎԾ-ի ներկայացրած ցանկացած մթերքի արտադրության, դրա մշակման, թարմ վիճակում իրացման թվերը գումարելիս տասնյակ, հաճախ հարյուր հազարավոր տոննաների տարբերություն է ստացվում: Դա չի ժխտում ոչ ոք, այդ թվում և՝ նոր գյուղնախարարը, ԱՎԾ պատասխանատուները:

Տրամաբանական է, որ եթե Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշել է գործել մաքուր, ինչպես ինքն է սիրում ասել՝ «սպիտակ դաշտում», ապա ոլորտների պատասխանատուներին պետք է հանձնարարվեր վերջ տալ կեղծարարությանը, ներկայացնել իրական պատկերը՝ այն, ինչ կա, ինչի մասին խոսում էր վարչապետը 2016թ. սեպտեմբերին: Ի վերջո, իրենք էլ պետք է իմանան տնտեսության ռեալ վիճակը, նաև թվերով: Ցավոք, օրերս համայնքապետերի ներկայացրածից պարզ դարձավ, որ Կարապետյանի վարչապետության օրոք թվանկարչությանը վերջ տալու առումով բացարձակապես ոչինչ չի փոխվել: Մարզերում վիճվարչությունները շարունակում են «ենթարկվել» գյուղվարչությանը, որը զբաղված է վիճակագրական տվյալների թելադրմամբ: «Գյուղում ընդհանուր հաշվով մեկ հա դեղձի այգի չկա, 25 տոննա բերք էինք ցույց տվել, պահանջեցին, որ 50-ով ավելացնենք», «պահանջել են, մենք էլ 70 տոննա խաղողի ավել բերք ենք ցույց տվել», «դեկտեմբերի կեսերին զանգել, պահանջել են, որ 50 տոննայով լոլիկի բերքն ավելացնենք, 30-ով դեղձի, 100-ով առվույտի»:

Փաստորեն, Կարեն Կարապետյանը հանդես գալով խիստ բարեփոխականի կերպարով՝ միաժամանակ որպես պահեստային տարբերակ ունի և հատկապես այս փուլում, երբ առաջընթացի առումով ցույց տալու քիչ բան կա, առավելագույնս օգտվում է նախկին վարչապետների թվանկարչական զինանոցից, որ այս փուլում թերևս իր միակ զենքն է: Իրավիճակը շատ ոգևորող ներկայացնում են՝ ի ցույց հանրության, հետո՝ ավելի մեղմ վիճակագրական թվերում, որոնք որոշ ժամանակ անց մի քիչ էլ են խմբագրվում նվազման տեսքով:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում