«Առաջին լրատվականի» աղբուրների համաձայն՝ Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հունիսի 30-ին:
«Առաջին լրատվականը» քիչ առաջ դիմեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանին, ով հաստատեց այս տեղեկությունը:
Նկատենք, որ մինչ այդ՝ հունիսի 22-ին, ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում նախատեսված է Սերժ Սարգսյանի ելույթը, որից հետո էլ նա կմեկնի Կազան:
Ստրասբուրգ մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը թե ինչպիսի որոշում կկայացնի իշխանություն-ՀԱԿ երկխոսության առումով՝ պարզ կդառնա առաջիկա օրերին: