Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

ՀՀԿ-ՀՅԴ «երկխոսություն» (տեսանյութ)

Այսօր «Հայելի» ակումբում կազմակերպվել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի և ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հանդիպումը լրագրողների հետ:

Հանդիպման առիթը կրկին ներքաղաքական վերջին զարգացումներն էին, մասնավորապես՝ ՀԱԿ-ի և իշխանության՝ պատվիրակությունների միջոցով հավանական երկխոսությունները:

Բանախոսները հանդիպման սկզբում անդրադարձան երկու կողմերի վերջին հայտարարություններին, գնահատականներին, ներկայացրին իրենց ավանդական դիրքորոշումը առկա խնդիրների վերաբերյալ:

«Առաջին լրատվականը» առանձնացրել է ասուլիսի ընթացքում Արծվիկ Մինասյանի և Արտակ Զաքարյանի միջև տեղի ունեցած ուշագրավ երկխոսությունը, որը ստորև ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

– Ցավոք, քաղաքական ծրագրերով ամբողջությամբ ներկա իշխանությունները, սկսած սոցիալ-տնտեսականից ավարտած ազգային հարցերով, ձախողումների մի տիրույթում են հայտնվել: Եվ գրեթե բոլոր ուղղություններով, բացառությամբ մեկ-երկուսի, ձախողումներն ակնհայտ են: Էստեղից փոխանակ քայլ անելու, փոխանակ ներկա կառավարությանը տուն ուղարկելու և համազգային ներուժ ապահովող, երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները լուծելու ունակ թիմ ձևավորելու, մենք այսօր գնահատում ենք, որ ներկա իշխանությունները պարզապես ձևական մի օրակարգ են քննարկում: (Արծվիկ Մինասյան)

– Պարոն Մինասյան, ես իհարկե վստահ եմ, որ դուք էլ ձեր ասածների մեծ մասին չեք հավատում և չեք ընդունում, որ իրականում էդպես ա: (Արտակ Զաքարյան)

– Ես էն մարդկանցից չեմ, էլի, որ չհավատալով մի բան ասեմ, պարոն Զաքարյան: (Ա. Մ.)

– Դուք ինքներդ հստակ գիտեք, որ ձախողումներ, որպես այդպիսիք, չկան: (Ա. Զ.)

– Այսինքն՝ մենք հիմա ապրում ենք շատ լա՛վ, աղքատությունը հաղթահարվա՛ծ է, մարդիկ չեն արտագաղթում, երկրի առջև ծառացած չի ղարաբաղյան խնդիրը… (Ա. Մ.)

– Մենք հիմա չենք ապրում պրոբլեմ չունեցող երկրում, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ: Բայց երբ ասում եք՝ ունեք ձախողումներ, ձախողումներ չեն դրանք: Բազմիցս ասվել է և հիմնավորվել՝ որոնք են խնդիրները, շեղումներն ու օբյեկտիվ պատճառները, որոնք ստիպել են, որպեսզի շատ ծրագրեր ձախողվեն: (Ա. Զ.)

– Օբյեկտիվ պատճառը նախկին կառավարության ժառանգությո՞ւն էր, որ ներկա կառավարությունը փորձում է պատճառաբանել: Օբյեկտիվը ո՞րն է: (Ա. Մ.)

– Ո՛չ, օբյեկտիվ պատճառը տնտեսական ճգնաժամն էր: (Ա. Զ.)

– Մենք կարող ենք էդ ճգնաժամը փաստարկ բերելով՝ մինչև 22-րդ դարը խոսել դրա մասին: (Ա. Մ.)

– Ընդամենը մեկ տարի է անցել հետճգնաժամային զարգացումների համար: (Ա. Զ.)

– Ոչ մի հետճգնաժամային զարգացում չկա, ցավդ տանեմ, մենք ճգնաժամի մեջ ենք, դադարեցրեք էդ ձևական հայտարարությունները. երկիրը ճգնաժամի մեջ է: (Ա. Մ.)

– Երկիրը ճգնաժամի մեջ չէ: Մենք ենք մեր պատկերացումների մեջ, եթե այսպես շարունակենք, հայտնվելու ճգնաժամի մեջ: (Ա. Զ.)

– Լավ, եթե ճգնաժամի մեջ չէ, մեր էսօրվա քաղաքացիների աշխատավարձերն են բարձրացե՞լ, կենսամակարդակն է բարձրացե՞լ: Բա եթե չեն բարձրացել, ինչի՞ մեջ ենք: (Ա. Մ.)

Ի դեպ, Արծվիկ Մինասյանից փորձեցինք ճշտել, թե, իր կարծիքով, ներկա ճգնաժամի, իր թվարկած առկա խնդիրների համար Դաշնակցությունը պատասխանատու չէ՞, բաժին չունի՞ այդ գործում, քանի որ գրեթե միշտ խոսում է իշխանության և արտախորհրդարանական ընդդիմության սխալ քաղաքականության և մեղքերի մասին.

«Ո՞վ ա ասել չունի, մենք ասել ենք՝ չունի՞»,- արձագանքեց ՀՅԴ խմբակցության պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում