Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավար Նիկոլայ Բորդյուժան մեդալ է շնորհել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերին՝ պայմանագրի 20-ամյա տարեդարձի կապակցությամբ՝ հաղորդում է RBK-ն:
«Մեդալը շնորհվում է այն անձանց, որոնք հատուկ ջանքեր են ձեռնարկում պայմանագրի գործողության գոտում անվտանգության ապահովման համար»,- ասել է Բորդյուժան:
Զանյերը նաև նվեր է ստացել գլխարկ՝ ՀԱՊԿ խորհրդանիշով: ՀԱՊԿ ղեկավարի խոսքով՝ այս գլխարկով Զանյեչին «առանց որևէ խոչընդոտի կթողնեն ՀԱՊԿ վարժանքներին»:










































