Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մենք պետք է իշխանությունների հետ լինենք. հրեական համայնքի նախագահ

Այսօր «Տեսակետ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի թեման ազգային փոքրամասնությունների դերակատարությունն ու հիմնախնդիրներն էին։ Ասուլիսին ներկա էին Հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը, Աթուր-ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայելովը և «Մեդիա Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի նախագահ Ամո Շառոյանը:

«Մեր կազմակերպության առաքելությունը լինելու է Հայաստանում և արտասահմանյան երկրներում քրդերի և եզդիների միջև էթնիկական վեճերին վերջ տալը»,- իր խոսքում հայտնեց «Մեդիա Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի նախագահ Ամո Շառոյանը:

Անդրադառնալով հունիսի սկզբին Ծաղկաձորում կազմակերպված սեմինարին և ձեռք բերված հաջողություններին՝ հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը նշեց. «Շատ լավ էր կազմակերպված, քննարկման էին դրված կարևոր հարցեր, իսկ թե որքանով դրանք կլուծվեն՝ ցույց կտա ժամանակը։ Սկիզբը լավ էր, հետևաբար, մեզ մոտ նաև հույսեր ծագեցին։ Մենք մեր ցանկություններն ու առաջարկները ներկայացրինք, բայց կան հարցեր, որոնք անհատական մոտեցմամբ են լուծումներ պահանջում։ Օրինակ՝ ուսման համար երկրից մեկնած երիտասարդները դժվարանում են վերադառնալ՝ կապված զինծառայության հետ, հակասեմական գրքերի նորացումը և այլն։

Խոսելով ներքաղաքական իրավիճակից և մասնավորապես իշխանություն-ՀԱԿ երկխոսությունից՝ «Մեդիա Շանգալ» եզդիների ազգային միավորման նախագահը նշեց, որ իրենք իրավաբանորեն պաշտպանված են իշխանությունների կողմից, բայց գործնականում կան բացթողումներ. «Օրինակ՝ եթե Պողոսն ու Մստոն հանցագործություն են գործել, պետք չէ ասել, որ Մստոն եզդի է, իսկ Պողոսը՝ հայ, պետք է ասել, որ երկուսն էլ ՀՀ քաղաքացիներ են»։ Նա նաև հայտնեց, որ դիմել են ՊՆ Հանրային խորհրդին՝ իրենց կազմում եզդի ներկայացուցիչ ներառելու խնդրով։ Ամո Շառոյանի խոսքով, իրենք պետք է իրենց ներկայացուցիչն ունենան նաև Ազգային ժողովում։

Իսկ Հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանն ասաց. «Մենք պաշտպանված ու անվտանգ ենք մեզ զգում իշխանությունների հետ, մենք պետք է իշխանությունների հետ լինենք»։

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչն է պատճառը, որ Ազգային փոքրամասնությունները մշտապես գտնվում են իշխանությունների կողքին, և արդյոք ամեն բան հա՞րթ է իրենց կյանքում, որ չկան ընդվզման օրինակներ, Ռիմա Վարժապետյանը պատասխանեց. «Մենք պետք է իշխանությունների հետ լինենք։ Միայն մեզ մոտ չէ վատ վիճակը, համաշխարհային ճգնաժամ է։ Այս բոլոր փոփոխությունները մեզ վախեցնում են։ Եթե ներքաղաքական կյանքում լինեն փոփոխություններ, կլինի կործանում,- և հավելեց,- թեպետ փոփոխությունների համար շատ առիթներ կան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում