Tuesday, 09 06 2026
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Անկշռության հուշագիրը

Երեկ Երևանում ստորագրվել է Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև հարաբերությունների խորացման հուշագիր, որը ստորագրել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Եվրասիական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Սա, ըստ էության, սեպտեմբերի 3-ին Հայաստանի հայտարարված կապիտուլյացիայի շարունակության ակտերից մեկն է, որն ինչ-որ առումով մի կողմից արդեն վերածվել է տեխնիկական ֆորմալության, մյուս կողմից, սակայն, շարունակում է հանդիսանալ Հայաստանի վրա քաղաքական գրոհի գործընթաց:

 Բանն այն է, որ Ռուսաստանը նույնիսկ սեպտեմբերի 3-ից հետո շարունակում է ակնհայտորեն չվստահել Հայաստանին, և մի կողմից ակնհայտորեն ցույց են տվել, որ Մաքսային միությունում Հայաստանի ժամանակն ու հավեսը դեռ չունեն, իսկ մյուս կողմից` Հայաստանին չեն ցանկանում պարզապես բաց թողնել, ակնհայտորեն վախենալով, որ կարող է ուղղակի «փախչել ձեռքից»:

 Այս փաստաթղթերի իրական նպատակը հանդիսանալու է Հայաստանը վակուումային դրության կամ անկշռության մեջ պահելը, և այս նպատակի ճանապարհին Ռուսաստանը դեռ շատ փաստաթղթային պարտավորություններ կդնի Հայաստանի առաջ: Այս պարտավորությունների շնորհիվ մի կողմից Հայաստանը կախված կմնա գործընթացից, իսկ մյուս կողմից էլ` Հայաստանի համար միշտ նորանոր քայլեր կլինեն Մաքսային միության անդամ դառնալու տեսանկյունից:

Այսինքն` Ռուսաստանը Հայաստանը դրել է երկու քարի արանքում, երբ չկա ճանապարհ թե՛ առաջ, թե՛ հետ: Եվ երբ այս ամենից հետո Հայաստանի պաշտոնյաները հեզաճկուն դիմախաղերով փորձում են բացատրել հասարակությանը, թե ինչ հայրենանվեր որոշում են կայացրել Մաքսային միությանն անդամակցելով, մնում է ընդամենը զարմանալ, թե պետականության գիտակցության ինչ աստիճանի անկման դեպքում է հնարավոր հասնել նման վարքագծի:

 Ներկայումս պարզապես Ռուսաստանը, ըստ էության, իր ձեռքն է վերցրել նաև այս գիտակցական անկման, դեգրադացիայի գործընթացը, որպեսզի այդ անկման ընթացքում անակնկալներ լինեն միայն Հայաստանի հասարակության համար, իսկ Ռուսաստանի համար ամեն ինչ լինի միանգամայն կանխատեսելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում