Սեպտեմբերի կեսերին Լիամ Հեմսվորթի և Մայլի Սայրուսի նշանադրությունը չեղյալ էր հայտարարվել:
Այժմ, սակայն, Մայլին հասկացել է, որ իր վարքագիծն է վանել սիրեցյալին: Ըստ աստղին մոտ կանգնած աղբյուրի` Սայրուսը որոշել է հարթել ստեղծված իրավիճակը. «Որոշ ժամանակ է անցել, զայույթը և չարությունը հանդարտվել են: Մայլին սկսել է զգալ ցավը, որն իրեն պատճառում է Լիամից բաժանումը:
Սկզբում նա ցանկանում էր մի քանի երգ գրել, որոնցում կարտահայտեր իր զգացմունքները: Իսկ հետո որոշեց` ինչո՞ւ նամակ չգրել հենց Լիամին, որտեղ ինքը ներողություն կխնդրի և կասի, թե ինչ է զգում այժմ»:
«Իր նամակում Մայլին նախկին ընկերոջն ասել է, որ դեռևս շատ է սիրում նրան: Նա հանդիպում է խնդրել, որը կարող է վերջակետ դնել իրենց հարաբերություններին կամ նոր սիրո պատմության սկիզբ դառնալ: Ինչ էլ որ լինի, նա ցանկանում է տեսնել նրան և խոսել այն ամենի մասին, ինչն իրեն անհանգստացնում է»,- Spletnik.ru-ն մեջբերում է աղբյուրի խոսքերը:














































