Հայտարարվել է մուլտֆիլմերի ցուցակը, որոնք առաջադրվել են «Օսկարի»՝ այս մասին ասվում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:
Լոնգ-լիստում ներառվել է մոտ 19 անիմացիոն ֆիլմ՝ հայտնում է RIA Novosti-ն:
Որոշ ֆիլմեր դեռ չեն անցել առաջադրման փուլը, մասնավորապես չեն անցել կինովարձույթի պահանջների կատարման փուլը:
Բացի այդ՝ հաղորդվում է, որ, անիմացիոն անվանակարգում ներկայացված ֆիլմերը կարող են մրցանակի հավակնել նաև այլ անվանակարգերում, ներառյալ՝ «Լավագույն ֆիլմ»:
«Օսկարի» հանձնման արարողությունը տեղի կունենա 2014թ. մարտի 2-ին: Արարողությունը վարելու է դերասանուհի Էլեն Դեջեներեսը:











































