Armchess.am-ի հաղորդմամաբ՝ հայ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Արման Փաշիկյանը պայմանագրեր ստորագրեցին ՖԻԴԵ-ի հետ` հաստատելով իրենց մասնակցությունը ս.թ. օգոստոսի 26-ին Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում սկսվող աշխարհի գավաթի խաղարկությանը:
Լևոն Արոնյանը, ով նույնպես կարող էր ելույթ ունենալ այս մրցաշարում, Խանտի-Մանսիյսկում չի խաղա, որովհետև իր բարձր վարկանիշի շնորհիվ իրավունք ունի միանգամից մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների հաջորդ մրցումներին: