Tuesday, 09 06 2026
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին

Որևէ իրավիճակում Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա. Գալուստ Սահակյան

Ներկայում իրավիճակն այնպիսին է, որ եթե ոստիկաններն ընդգծված իրողությունների հետևանքով հանդես չեն գալիս, սկսում են դատապարտվել և՛ քաղաքական ուժերի, և՛ ժողովրդի մի մասի կողմից: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Ես այն կարծիքին եմ, որ պիտի չհանդուրժել, էդ բեռը ոստիկանությունը պիտի իր ձեռքը վերցներ, առաջին օրվանից պիտի արգելվեր, առավել ևս՝ դուք գիտեք, որ երբ Շանթը կալանավորված էր, իրեն ազատ արձակեցին հոգեկան խանգարումների պատճառով: Դա հենց հիմք պիտի հանդիսանար, որ նա իրավունք չունենար էնտեղ ինչ-որ միտինգ կազմակերպելու կամ նստացույց անելու»,- ասաց նա:

Սահակյանը նկատեց՝ հասարակական գործընթացներն այնպիսին են, որ եթե մի քանի անգամ հասարակական կարգ է խախտվում, և հանդուրժողականություն է ձևավորվում, դրա հետևանքներն ավելի բարդ են լինում, ինչպես վերջին դեպքում:

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ կրկին կշահարկվի քաղբանտարկյալ տերմինը, Սահակյանը պատասխանեց, որ դրանք չկարգավորված մտքերի արդյունք են. «Քաղբանտարկյալները նրանք են, ովքեր քաղաքական ֆորմացիաներ են փոխում, բայց մեր երկրում այդ խնդիրը չկա՝ քաղաքական շրջադարձերի նպատակ չկա»:

«Ոստիկանությունում կատարվող բարեփոխումները բերեցին նրան, որ ժողովուրդն ինչ էլ անի՝ մենք պիտի այնպես անենք, որ հանկարծ որևէ բան չլինի նրանց, ավելի լավ է՝ մեզ մի բան լինի, քան ժողովրդին»,- ասաց նա՝ նշելով, որ ոստիկանությունը փորձեց հանդուրժողական մոտեցում ցուցաբերել և նախապես չկանխել Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների գործողությունները՝ չնայած գիտեր, որ նրանց երթը լինելու է փայտերով և պայթուցիկ նյութերով։

ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ բողոքողներն ազատ են իրենց բողոքն արտահայտելու մեջ, բայց հարձակվելն ու կոշտ գործողությունների դիմելը հանցածին են։ Սահակյանի կարծիքով՝ շատերը մտածում են, որ հենց խոսում են իշխանության դեմ, քաղաքական գործիչներ են դառնում, իսկ հենց օրենքը կիրառվում է նրանց նկատմամբ, ուրեմն քաղբանտարկյալ են, սակայն այդպես չի լինում, և արդեն ծիծաղելի է «քաղբանտարկյալ» հասկացությունը։

Հարցին՝ ո՞ր իրավիճակում Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, Սահակյանը պատասխանեց. «Որևէ իրավիճակում Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա։ Սովորական ժողովրդավարական ձև է հրաժարական պահանջելը։ Կան հրաժարական պահանջողներ, բայց այդ պահանջողներից յուրաքանչյուրն իր ստվերային կողմն ունի՝ իբր ընդդիմություն ենք, ավելին կարող ենք անել։ Ես դեռևս չեմ տեսել որևէ քաղաքական թիմ, որը կարող է ավելին անել՝ հատկապես, երբ այսօրվա ընդդիմության շարքերում նախկին իշխանության ներկայացուցիչներն են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում