Ադրբեջանական բանակում գրանցվել է հերթական արյունալի միջադեպը: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությանը, հոկտեմբերի 13-ին Գեյթեպեի սահմանապահ ջոկատի N ուղեկալում 1991 թ. ծնված Աբբասովը, անզգուշաբար կրակելով ծառայակցի` նույն թվականին ծնված Հեյդարովի վրա, մահացու վնասվածք է հասցրել վերջինիս: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, տարվում է հետաքննություն: