Այսօր «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց թուրքագետ Մուրադ Բոջոլյանը:
Բոջոլյանը ձերբակալվել է 2002թ. հունվարի 26-ին՝ Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով, և ազատազրկման է դատապարտվել 10 տարի ժամանակով: Դատապարտվելուց հետո Բոջոլյանն իր պատիժը կրում էր «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, սակայն պարբերաբար տեղափոխվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» բուժման համար:
Մուրադ Բոջոլյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի: