Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Բուլղարիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Պեյո Յավորովին նվիրված միջոցառումներին

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հունվարի 12-15-ը մասնակցեց բուլղար մեծ բանաստեղծ Պեյո Յավորովի ծննդյան 140-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Սոֆիայի Բուլղարական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Պեյո Յավորովին նվիրված՝ «Ես չեմ ապրում՝ այրվում եմ» վերտառությամբ նոր գրքի շնորհանդեսը, որին մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Միջոցառմանը մասնակցեցին ճանաչված գրականագետներ Սերբիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից: Հայաստանը ներկայացնում էին և ելույթներով հանդես եկան ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ և մանկագիր Անուշ Վարդանյանը: Իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին Սոֆիայի հայ համայնքի ներկայացուցիչները:

Յավորովյան հանդիսությունները շարունակվեցին հունվարի 13-ին և 14-ին մեծ բանաստեղծի ծննդավայրում՝ Չիրպան քաղաքում, որտեղ դեսպան Արմեն Սարգսյանը ծաղկեպսակ զետեղեց Յավորովի հուշարձանին: Հանդիսավոր արարողությանը մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայի փոխնախագահ Իլիյանա Յոտովան:

Մասնակիցների թվում էին Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, ինչպես նաև Պլովդիվից հատուկ այս առիթով ժամանած հայ համայնքային և սկաուտական կազմակերպությունների անդամները: Արարողության ավարտին տեղի ունեցավ հանդիսավոր նիստ և տոնական համերգ:

Հաջորդ օրը հայկական պատվիրակությունը մասնակցեց մեծ բանաստեծին նվիրված գիտաժողովին, ընթերցումներին և ցուցահանդեսներին:

Օրվա առիթով դեսպան Արմեն Սարգսյանը Բուլղարիայի գրողնեի միության «Словото днес» պարբերականին տվեց ծավալուն հարցազրույց:

Հայ ժողովրդի մեծ բարեկամ, բուլղար նշանավոր բանաստեղծ Պեյո Յավորովի «Ես չեմ ապրում՝ այրվում եմ» ժողովածուում զետեղված են նրա ստեղծագործությունների 13 լեզուներով թարգմանությունները, որոնց շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում «Арменци» (Հայերը) ճանաչված բանաստեղծությունն ու դրա հայերեն թարգմանությունները՝ կատարված Գևորգ Էմինի, Սիլվա Կապուտիկյանի և Համո Սահյանի կողմից, ինչպես նաև Գուրգեն Բարենցի կողմից կատարված ռուսերեն թարգմանությունը: Գիրքը ներառում է նաև Էդվարդ Միլիտոնյանի ներածական խոսքը և «Հայերը» բանաստեղծության մասին Գ. Բարենցի պատմական ակնարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում