Wednesday, 24 04 2024
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի

Քանի դեռ դա չի արվել, Հայաստանը կմնա Ռուսաստանի դե ֆակտո գաղութը

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոշտ քաղաքականությունը Հայաստանի երկու առանցքային գործընկերների՝ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ գնալով ավելի արդիական է դարձնում հարցերը հայկական լրատվական դաշտում և ներհայաստանյան քննարկումների օրակարգում, թե ինչպե՞ս պիտի Հայաստանն իրեն դիրքավորի թե՛ ԱՄՆ-Ռուսաստան և թե՛ ԱՄՆ-Իրան սրվող դիմակայության պարագայում, և արդյոք ամերիկյան քաղաքականությունը կազդի՞ հայ-ռուսական կամ հայ-իրանական հարաբերությունների վրա:

Հայաստանի ռիսկերն ու հնարավորությունները

Չնայած Ռուսաստանի ղեկավարության որոշ հույսերին, որ նախընտրական շրջանում նախագահ Պուտինի մասին դրական արտահայտվող Թրամփը նախագահ դառնալուց հետո կմեղմացնի ամերիկյան քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ, շուտով պարզ դարձավ, որ ընդհակառակը՝ Միացյալ Նահանգները ամերիկյան իսթեբլիշմենթի ջանքերով գնալով ավելի է խստացնում Ռուսաստանի զսպմանը միտված պատժամիջոցների քաղաքականությունը՝ հիմնավորելով այդ քաղաքականությունն այն փաստերով, որ ռուսները ոչ միայն ագրեսիվ, նվաճողական քաղաքականություն են իրականացնում հետխորհրդային տարածաշրջանում, այլև միջամտում են եվրոպական որոշ երկրների և անգամ Միացյալ Նահանգների ներքին գործերին, մասնավորապես՝ միջամտել են 2016 թ. նախագահական ընտրություններին: Մինչ օրս ամերիկյան իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը՝ «ռուսական միջամտության» հանգամանքները պարզելու նպատակով: Դեկտեմբերին Թրամփի վարչակազմի կողմից հրապարակված ԱՄՆ Ազգային անվտանգության նոր ռազմավարությամբ Ռուսաստանը, Չինաստանի հետ միասին, դիտվում է որպես «մրցակից ուժ», որը մարտահրավեր է ԱՄՆ-ի հզորության, ազդեցության և շահերի համար: Բայց եթե ընդհանուր ամերիկյան քաղաքական վերնախավի համար Ռուսաստանի հարցը չափազանց կարևոր է, ապա կոնկրետ նախագահ Թրամփի և իր թիմակիցների համար ավելի սկզբունքային է Իրանի խնդիրը, որի վարչակարգը ռազմավարական փաստաթղթում դասակարգվում է ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքների շարքում:

Հեղինակավոր որոշ փորձագետներ, ինչպես, օրինակ, լոնդոնյան Jane’s Intelligence վերլուծական կենտրոնի առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը, կարծում են, որ ամերիկյան ռազմավարությունը Ռուսաստանի և Իրանի ուղղությամբ լուրջ խնդիր է Հայաստանի համար, քանի որ Հայաստանը փաստորեն հայտնվել է մի ճամբարում, որին դեմ է ԱՄՆ-ը: Բայց միևնույն ժամանակ, այն կարող է հնարավորություն տալ Հայաստանին մանևրելու և էապես փոխելու իր արտաքին քաղաքականությունը, քանի որ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ եվրոպական երկրների ու Մեծ Բրիտանիայի և թե՛ ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը մեր պետության հանդեպ ցույց են տալիս, որ «առաջարկը սեղանին է», բայց ի վերջո՝ որոշողը Հայաստանն է:

Հայաստանը պետք է վերանայի իր դիրքերը

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով թեմային առնչվող հարցերը մեկնաբանել է ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհուրդ (American Foreign Policy Council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկը՝ ասելով, թե Հայաստանը պետք է վերանայի իր դիրքը ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում, քանի որ Ռուսաստանը չունի որևէ այլ շահ կամ հետաքրքրություն, քան Հայաստանն իր կայսերական ծրագրերին ծառայեցնելը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր նպատակների իրականացման համար պահպանելը:

«Հայաստանը կարող է տուժել ոչ միայն ամերիկյան, այլև ընդհանրապես արևմտյան պատժամիջոցների պատճառով»,- նշեց Սթիվեն Բլանկը:

Ճնշումը Ռուսաստանի նկատմամբ կմեծանա

Փորձագետն ընդգծում է, որ հակառուսական պատժամիջոցների ծավալների ընդլայնումն ու ժամկետի երկարացումը, Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումները Ուկրաինային և Վրաստանին, ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի շարունակական հզորացումը, Ռուսաստանի միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին և մինչ օրս շարունակվող քննարկումները դրա շուրջ, ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության լեզուն՝ այս ամենը խոսում են մի բանի մասին՝ ԱՄՆ-ը արմատապես կոշտացրել է իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, և դա շուտ չի ավարտվի:
«Ամենայն հավանականությամբ ճնշումը Ռուսաստանի նկատմամբ կմեծանա, քանի որ Մոսկվան շարունակում է իր հակաամերիկյան քաղաքականությունը և մարտահրավերներ է նետում Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում, Կորեայում և այլուր»:

Այլընտրանքը ԱՄՆ-ի միջնորդական նախաձեռնությունն է

Սթիվեն Բլանկը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում խոսել էր մասնավորապես Ռուսաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցների մասին՝ կարծիք հայտնելով, թե դրանք կարող են ազդել նաև այլ երկրների հետ Ռուսաստանի ռազմական համագործակցության, օրինակ՝ Հայաստանին և Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների վրա՝ վերջիններիս ստիպելով զերծ մնալ ռուսական զենք գնելուց: Վերլուծաբանի միտքն այն է, որ ամերիկյան պատժամիջոցները կսահմանափակեն զենքի մատակարարումները Ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ նպաստելով խաղաղության գործընթացի ակտիվացմանը:

Բայց արդյոք սա իրատեսակա՞ն է: Ի՞նչ այլընտրանք ունի սպառազինությունների պարտադրված մրցավազքի մեջ գտնվող Հայաստանը, եթե հրաժարվի ռուսական զենքից: Ինչպե՞ս են ամերիկացիները պատրաստվում լուծել այս բարդ խնդիրը, կառաջարկե՞ն իրական այլընտրանք: Հարցին Սթիվեն Բլանկը հետևյալ կերպ է պատասխանում, որ դրա համար անհրաժեշտ է Միացյալ Նահանգների միջնորդական նախաձեռնությունը հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև հակամարտող կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների իմաստուն քայլերը:

«Ռուսական զենքի մատակարարումները յուղ են լցնում կրակի վրա: Կարծում եմ՝ հարկավոր է Միացյալ Նահանգների միջնորդական նախաձեռնությունը հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև հակամարտող երկու կողմերի իմաստուն քաղաքականությունը՝ բացատրելու իրենց ժողովուրդներին, թե իրատեսորեն ինչ կարելի է ակնկալել բանակցված կարգավորումից: Քանի դեռ դա չի արվել, Հայաստանը կմնա Ռուսաստանի դե ֆակտո գաղութը կամ արբանյակը»,- նշեց մեր զրուցակիցը:

Երևանն ու Բաքուն պետք է ակտիվություն պահանջեն Վաշինգտոնից և Բրյուսելից

Սթիվեն Բլանկի խոսքով՝ Թրամփի վարչակազմը չունի որևէ կոնկրետ քաղաքականություն Հարավային Կովկասի մասին՝ Վրաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելուց բացի, և չկա որևէ նախանշան, որ Ամերիկայում որևէ մեկը ռազմավարական նշանակություն է տալիս այս ռեգիոնին:

«Այս տեսանկյունից ես հույս ունեմ, որ Միացյալ Նահանգներն ակտիվ քայլեր կձեռնարկի՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, բայց ներկա պահին ես չեմ տեսնում գործնական քայլեր»,- ասում է Սթիվեն Բլանկը:

Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի գիտաշխատողը համաձայն է, որ խնդիրը, իհարկե, պետք է լուծեն հայերն ու ադրբեջանցիները, ոչ թե ռուսները, ամերիկացիները կամ ֆրանսիացիները, բայց մյուս կողմից՝ ակտիվ քայլեր պիտի ձեռնարկեն նաև արևմտյան միջնորդները:

«Հետևաբար կողմերը ոչ թե պիտի սրեն իրավիճակը, այլ պահանջեն Վաշինգտոնից և Բրյուսելից ավելի ակտիվ միջնորդություն իրականացնելու Բաքվի և Երևանի միջև՝ վերջիններիս հետ պահելով ռազմական գործողություններից և ռազմատենչ հռետորաբանությունից, որը բորբոքում է կոնֆլիկտը: Երկու երկրների կառավարությունները պետք է ուսումնասիրեն (եթե հնարավոր է՝ միասին, չեզոք վայրում) լարվածության նվազեցման, վստահության ձևավորման և նույնիսկ կոնֆլիկտին վերջ տալու ուղիները»,- ավելացրեց Սթիվեն Բլանկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում