Ted
«TED + www.1in.am «Առաջին Լրատվական»»՝ համաշխարհային հանրահայտ կրթական հարթակի և կայքէջի համատեղ նախագիծն է։ Այսուհետ TED-ի ամենահայտնի ելույթները, ծիծաղաշարժ և հետաքրքիր մուլտֆիլմերը հասանելի կլինեն www.1in.am-ում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով։
*
TED Talks. Րիտա Փիրսոն. Ամեն երեխա հերոսի կարիք ունի

Ես իմ ամբողջ կյանքն անց եմ կացրել կամ դպրոցում, կամ դպրոցի ճանապարհին, կամ էլ դպրոցում տեղի ունեցածի մասին խոսելով։ Իմ երկու ծնողն էլ ուսուցիչ են եղել, մորս երկու ծնողները ուսուցիչ են եղել, և վերջին 40 տարին շարունակ ես ինքս նույն բանով եմ զբաղված։ Ուրեմն կարիք էլ չկա ասելու, թե այդ տարիների ընթացքում ինչքան հնարավորություն եմ ունեցել դիտել կրթության բնագավառի բարեփոխումները ամենատարբեր տեսանկյուններից։ Դրանցից որոշները լավ են ստացվել։ Որոշներն էլ, ոչ այնքան։ Եվ մենք գիտենք ինչու են երեխաները դուրս մնում դպրոցներից։ Գիտենք ինչու իրենք չեն սովորում։ Պատճառները կամ աղքատությունն է, կամ բացակայությունները, նաև ընկերների կողմից բացասական ազդեցությունը։ Մենք իսկապես գիտենք, թե ինչու։ Բայց չնայած դրան, մի բան մենք երբեք չենք քննարկում, կամ շատ քիչ ենք քննարկում․ դա մարդկային կապի արժեքը և կարևորությունն է՝ մարդկային հարաբերությունները։

Ըստ Ջեյմս Քամերի, առանց էական հարաբերության առկայության ոչ մի էական գիտելիքի փոխանցում չի կարող տեղի ունենալ։Իսկ ըստ Ջորջ Ուաշինգթոն Քարվերի գիտելիք ստանալը հենց հարաբերություններ հասկանալն է։ Այս սենյակում գտնվող բոլոր մարդիկ փոքր տարիքում ինչ որ ազդեցություն ունեցել են, կամ ուսուցչից կամ մեծահասակից: Ես տարիներ շարունակ դիտել եմ, թե ինչպես են ուրիշները սովորեցնում։ Տեսել եմ և՛ լավագույններին, և՛ վատագույններից որոշներին։

Մի անգամ աշխատակիցներիցս մեկն ինձ ասաց․ «Ինձ չեն վճարում այս երեխաներին սիրելու համար։ Ինձ վճարում են իրենց դաս սովորեցնելու համար։ Եվ նրանք պետք է սովորեն։ Ես պետք է սովորեցնեմ, նրանք՝ սովորեն։ Վե՛րջ»։

Ես դրան պատասխանեցի, «Գիտես, երեխաները չեն սովորում նրանցից, ում այնքան էլ չեն սիրում»։

(Ծիծաղ) (Ծափահարություններ)

Նա էլ ասաց, «Նրանք ընդհամենը մի խումբ անհեթեթություն են»։

Իսկ ես ասացի,«Ինձ թվում է, քո տարին շատ երկար ու լարված է լինելու, սիրելիս»։

Կարիք էլ չկա նշելու, որ իրականում այդպես էլ եղավ։ Որոշ մարդիկ մտածում են, որ հարաբերություններ կառուցել կարողանալու ունակությունը կամ մարդու մեջ կա, կամ ոչ։ Ես կարծում եմ, այս հարցի մասին Ստիվեն Քովին է ճիշտ մտածել։ Նա ասել է, որ ընդհամենը հարկավոր է մի քանի պարզ բաներ օգտագործել։ Օրինակ, նախ փորձել հասկանալ դիմացինիդ, փոխարենը փորձել հասկացված լինել, կամ մի շատ պարզ բան ինչպիսին ներողություն խնդրելն է։ Երբևէ մտածե՞լ եք դրա մասին։ Փորձեք մեկ անգամ ներողություն խնդրել երեխայից, իրենք զարմանքից քարանում են։

Մի անգամ կոտորակների մասին դաս էի անց կացնում։ Ես այնքան էլ հմուտ չեմ մաթեմատիկայում, բայց շատ ջանասեր եմ աշխատում ինձ վրա։ Երբ տուն եկա, համեմատեցի իմ գրածները ուսուցչի ձեռնարկի հետ։ Պարզվեց, ամբողջ դասը սխալ էի սովորեցրել։ (Ծիծաղ)

Դրա համար, երբ հաջորդ օրը հետ եկա դասարան, ասացի նրանց, «Լսե՛ք, երեխաներ, ես պետք է ներողություն խնդրեմ։ Ամբողջ դասը ձեզ սխալ եմ սովորեցրել։ Խնդրում եմ, ինձ ներեք»։

Իսկ իրենք ինձ ասացին, «Ոչինչ Միսիս Փիրսոն, Դուք այնքան ոգևորված էիք պատմում, մենք չուզեցինք ձեզ ընդհատել»։ (Ծիծաղ) (Ծափահարություններ)

Ես այնքան ցածր ցուցանիշներով դասարաններ եմ ունեցել, այնքան թերի իրենց գիտելիքներով, որ լաց էի լինում։ Եվ դժվարությամբ եմ պատկերացրել, թե ինչպես պետք է կարողանամ սովորեցնել այդ խմբերին այն ամենը ինչ իրենք պետք է իմանան ընդհամենը ինը ամսվա ընթացքում։ Եվ իսկապես, դա շատ դժվար է եղել, սարսափելի դժվար։ Ինչպե՞ս կարելի է բարձրացնել երեխայի ինքնագնահատականը և միևնույն ժամանակ նրա գիտելիքների մակարդակը բարձրացնել։

Մի տարի իմ գլխում մի վառ միտք ծագեց։ Եվ ես իմ բոլոր ուսանողներին ասացի, «Դուք հատուկ ընտրված եք իմ դասարան հաճախելու համար, որովհետև ես լավագույն ուսուցչուհին եմ, իսկ դուք լավագույն աշակերտները։ Նրանք որոշել են մեզ բոլորիս իրար գլխի հավաքել, որ մենք ցույց տանք բոլորին, թե ինչպես է պետք սովորել»:

Աշակերտներից մեկը կասկածով հարցրեց, «Իսկապես՞»։ (Ծիծաղ)

Ես ասացի, «Այո՛, մենք պետք է ցույց տանք մյուս բոլոր դասարաններին։ Այդպես, երբ մենք միջանցքով անցնենք մարդիկ մեզ նկատեն և ծպտուն անգամ չեն հանի։ Միայն թե դուք պետք է հպարտ քայլեք»։ Եվ ես իրենց մի խոսք տվեցի կրկնելու։ «Ես ինչ որ մեկն եմ։ Ես ինձանից ինչ որ մեկն էի ներկայացնում, երբ եկա այստեղ և ես ավելի լավ մեկը կլինեմ երբ հեռանամ այստեղից։ Ես հզոր եմ և ուժեղ։ Ես արժանի եմ այստեղ ինձ տրվող կրթությանը։ Ես դեռ շատ բաներ պետք է անեմ, շատ մարդկանց պետք է զարմացնեմ և շատ տեղեր հասնեմ»:

Եվ նրանք գոչեցին՝այո՛։

Իրականում, եթե սա բավական երկար ինքներդ Ձեզ ասում եք, արդեն Ձեր մի մասն է դառնում։

Եվ օրինակ, (Ծափահարություններ) մի անգամ 20 հարցից հարցաշար տվեցի իրենց։ Աշակերտներից մեկը 18-ին սխալ էր պատասխանել։ Ես նրան +2 նշանակեցի, բայց կողքին մի մեծ ժպտացող երես նկարեցի։

Նա ինձ հարցրեց,«Միսիս Փիրսոն, սա ի՞նչ է նշանակում է, ես, ի՞նչ է, երկուս եմ ստացել»։

Ես ասացի, «Այո»։

Նա էլ ասաց, «Բա ժպտացող երեսը ինչու՞ եք դրել»։

«Դե, որովհետև բախտդ բերել է։ Երկուսը ճիշտ ես պատասխանել։ Հո բոլորը չեն սխալ»։ Հետո էլ ավելացրի, «Երբ այս դասը վերհիշելուց լինենք, հաստատ ավելի լավ կգրես չէ՞»։

Նա ասաց, «Այո, ես կարող եմ ավելի լավ գրել»։

Հասկանու՞մ եք, իրականում -18-ը մարդու հոգին ճզմում է։ Իսկ+2-ը դեռ այնքան էլ վատ չէ։ (Ծիծաղ)(Ծափահարություններ)

Ես տարիներ շարունակ տեսել եմ, թե ինչպես է իմ մայրը արձակուրդների ընթացքում կրկնողություն արել երեխաների հետ,այցելել աշակերտների տուն օրվա ընթացքում, գնել սանրեր, խոզանակներ, գետնանուշի կարագ և կռեկերներ և դրել իր գրասեղանի դարակում, այն երեխաների համար, որ սոված կլինեն կամ սպունգ և օճառ այն երեխաների համար, որ այքան էլ լավ հոտ չունեին։ Ախր շատ դժվար է սովորեցնել երեխաներին գարշահոտության մեջ։ Եվ հաճախ երեխաները շատ դաժան են լինում այս հարցում։ Նա տարիներով պահում էր այս պարագաները իր դարակում և ի վերջո, երբ նա դադարեց աշխատել, ես տեսա, թե ինչպես էին հենց այդ երեխաներից ոմանք հայտնվում երբեմն, որ իրեն ասեին, «Գիտեք, Միս Ուոլքեր, դուք իմ կյանքը փոխեցիք։Այնպես արեցիք, որ իմ կյանքը ստացվեց։ Ինձ հավատացրիք, որ ես ինչ որ մեկն եմ, երբ հոգուս խորքում ես գիտեի, որ դա այդպես չէ։ Հիմա ես ուղղակի ուզում եմ որ դուք տեսնեք, թե ես ով եմ դարձել»։

Երկու տարի առաջ, երբ մայրս մահացավ 92 տարեկանում, այնքան նախկին աշակերտ էր եկել իր թաղմանը, որ աչքերս արցունքով էին լցվում։ Ոչ թե, որ նա այլևս ինձ հետ չէր, բայց որովհետև նա իր հետեևից թողել էր մարդկային կապերի մի ժառանգություն, որ երբեք չէր կարող անհետանալ։

Մտածու՞մ եք, արդյոք կարող ենք դիմանալ այդքան թվով հարաբերությունների։ Միանշանակ կարող ենք։ Մտածու՞մ եք, արդյոք կարող եք սիրել բոլոր աշակերտներին։ Միանշանակ ոչ։ Եվ գիտե՞ք, ամենադժվար աշակերտները երբեք չեն բացակայում դասից։(Ծիծաղ) Երբե՛ք։ Դուք չեք կարող նրանց բոլորին սիրել։ Եվ դժվարին պահվածքով աշակերտներն էլ առանց պատճառի չի, որ ի հայտ են գալիս։ Իրենք կապի կարիք ունեն․ մարդկային հարաբերության հաստատման։ Եվ մինչդեռ դուք չեք կարող նրանց բոլորին սիրել, գաղտնիքը նրանում է, որ իրենք դա երբեք չեն իմանա։ Արդյունքում ուսուցիչները դառնում են հոյակապ դերասաններ և դերասանուհիներ, և չուզելով են գալիս աշխատանքի, և ստիպված են հետևել անիմաստ ուսուցման օրենքների և միևնույն է շարունակում են սովորեցնել։ Մենք միևնույն է սովորեցնում ենք, որորվհետև դա այն է ինչ մենք անում ենք։

Սովորեցնելը և սովորելը, պետք է մարդկանց ուրախություն պարգևի։ Ինչքա՞ն ավելի հզոր կլիներ մեր իրականությունը, եթե մեր երեխաները չվախենաին խիզախ լինելուց, չվախենաին մտածելուց և ունենային իրենց հերոսին։ Ամեն երեխա արժանի է ունենալ իր հերոսը՝ մի չափահասի, ով երբեք չէր հուսահատվի իրենցից, և ով կգնահատեր է մարդկային կապի ուժը, և կպնդեր, որ իրենք դառնան այն ամենալավը, որ կարող են։

Դժվա՞ր աշխատանք է։ Վստահաբա՛ր։ Աստվա՛ծ իմ, իհարկե։ Դժվար, բայց ո՛չ անհնարին։ Մենք կարո՛ղ ենք։ Մենք ուսուցիչնե՛ր ենք։ Մենք եկել ենք այս աշխարհ, որ շատ բան փոխենք։