Վերջին օրերին մամուլը պարբերաբար ահազանգում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող բռնությունների, հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների մասին, ինչին իշխանության ներկայացուցիչներն արձագանքում են կա՛մ անհամոզիչ հերքումներով, կա՛մ հեգնանքով: Մենք վրդովված ենք մեր գործընկերոջ նկատմամբ հետեւողականորեն իրականացվող այս քաղաքականությունից եւ կարծում ենք, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում նրա անվտանգությունն ապահովված չէ: Մենք պահանջում ենք իշխանությունից ապահովել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի կյանքի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը: Պահանջում ենք ստեղծել հատուկ անվտանգության ռեժիմ եւ երաշխավորել նրա կյանքի ապահովությունը: Պահանջում ենք պատժել եւ կանխել բոլոր այն անձանց ձեռնարկած գործողությունները, որոնք այս կամ այն կերպ ուղղված կլինեն Փաշինյանի անվտանգության դեմ: Պահանջում ենք ազատ արձակել Փաշինյանին:
1. Մեսրոպ Մովսեսյան – Ա1+
2. Արգիշտի Կիվիրյան – Armenia Today
3. Էդիկ Բաղդասարյան – hetq.am
4. Արմինե Օհանյան – Հրապարակ
5. Տիգրան Կարապետյան – ԱԼՄ
6. Արման Բաբաջանյան – Ժամանակ
7. Վահան Խաչատրյան – ԳԱԼԱ
8. Ա. Եղիազարյան – News.am
9. Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
10. Գևորգ Էմին-Տերյան – «Առաջին լրատվական» 1in.am
11. Յուրի Մանվելյան – Epress.am
12. Հայկազն Ղահրիյան – lragir.am
13. Սաթիկ Սեյրանյան – 168 ժամ
14. Շողեր Մաթևոսյան – Չորրորդ ինքնիշխանություն
15. Նարինե Հովհաննիսյան – Tert.am
16. Ժաննա Ալեքսանյան – Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի