Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Գները գրոհեցին. իրավիճակը հանրային առաջնագծում

Տարեսկզբից արձանագրված գնաճն ու դրա շարունակության միտումները Հայաստանում գեներացրին հանրային-քաղաքական ուշադրությունը տնտեսական խնդիրների և իրավիճակի վրա: Դրան անդրադառնում է ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև իշխանությունը: «Ելք» դաշինքը պատրաստվում է կազմակերպել բողոքի երթ, իսկ իշխանությունն էլ խոստանում է ձեռնարկել քայլեր, որոնք մեղմեն գնաճի հետևանքները կամ օգնեն սոցիալապես անապահով շերտերին:

Այս ամենը մի կողմից նվազագույն մակարդակում ողջունելի է, որ ընդդիմադիր ուժը փորձում է կազմակերպել քաղաքացիների դժգոհությունն ու ճնշում բանեցնել կառավարության վրա, մյուս կողմից՝ իշխանությունն է փորձում արձագանքել և խնդիրների մասին խոսել. քայլեր ձեռնարկել գնաճի դեմ: Ում մոտ ինչ կստացվի, իհարկե, դժվար է ասել կամ հնարավոր է, սակայն այլ խոսակցության առարկա է, իսկ տվյալ պարագայում ուշադրության արժանացնենք, այնուհանդերձ, մի խնդիր:

Ենթադրենք չկար գնաճ, կամ գնաճը մեղմելու համար կառավարությունը ձեռնարկում է քայլեր, որոշ ապրանքատեսակների գներ նվազում են, սոցիալական որոշ հատկացումներ ավելանում են, սուբսիդավորվում են և այլն: Դարձյալ մի կողմ թողնենք անգամ լուծումների նման մեթոդների համարժեքությունն ու հեռանկարայնությունը: Ի վերջո, գնա՞ճն է Հայաստանի տնտեսական գլխավոր և առանցքային խնդիրը, սոցիալ-տնտեսական իրողությունների մեխը, թե՞ այդուհանդերձ այն, որ Հայաստանի հանրության համար տնտեսական զարգացման հեռանկարները մնում են թե՛ սահմանափակ, թե՛ մշուշոտ:

Ի վերջո, եթե գները անգամ չեն աճում, բայց չեն աճում նաև տնտեսական հնարավորությունները, եկամուտները, աշխատատեղերը, բիզնես միջավայրի գրավչությունը, մրցակցությունը, ապա անգամ, այսպես ասած, ցածր գները եթե ոչ այսօր, ապա վաղը դառնալու են խնդիր: Եվ ուրեմն, առավել խորքային խնդիրն այն է, որ Հայաստանի հասարակության ուշադրությունը կենտրոնացվի և կազմակերպվի հենց այդ ուղղությամբ, ըստ այդմ՝ այդ ուղղությամբ կազմակերպվի ազդեցիկ քաղաքական գործընթաց, որը կառավարությանը կդնի ոչ թե կարճաժամկետ, այսպես ասած, պոպուլիստական լուծումներ փնտրելու անհրաժեշտության առաջ, այլ կթելադրի տնտեսական քաղաքականության քայլեր, որոնք հանրության համար կստեղծեն արդեն երկարաժամկետ և կայուն հնարավորություններ:

Տնտեսական խնդիրները պետք է լինեն հանրային-քաղաքական օրակարգի առաջնագծում, սակայն կարևոր է, թե այսպես ասած՝ ինչպիսի հագեցածությամբ և պատրաստվածությամբ, այսինքն՝ դրանք որքանով պետք է մարտունակ ու դիմադրունակ լինեն հեռանկարի առումով, որպեսզի կառավարությունը, իշխանությունը հնարավորություն չունենան քարոզչական էֆեկտի շնորհիվ ժամանակ շահել և ստիպված լինեն կատարել խորքային քայլեր:

Վառ օրինակը թերևս Էլեկտրիկ Երևան շարժումն էր, որը կարճաժամկետ լուծման հասավ, իսկ երկարաժամկետ առումով գործնականում չփոխեց սկզբունքային ոչինչ, որովհետև դարձյալ բախվեց Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի համար գրեթե հավերժական դարձող խնդրին՝ առաջնահերթությունների և խնդիրների հստակ ձևակերպում և հանրայնացում, որը կառավարությանը կստիպի մտածել հասարակության հետ առավել ընդգրկուն պայմանավորվածության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում