Saturday, 20 04 2024
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան

Ընտրակեղծիքի հայտ միջազգային համաժողովի առջև

Կասկած չկա, որ Վիեննայի տնտեսական միջազգային ֆորումին մասնակցած Տիգրան Սարգսյանն այնտեղ պարզապես իր նախընտրական արշավի մի դրվագ է անցկացնում, անշուշտ՝ Սերժ Սարգսյանի իմացությամբ:

Սերժ Սարգսյանը թերևս քաջ գիտակցում է, որ որքան էլ վարչապետը փորձում է երկրում էականորեն և շահեկանորեն տարբերվել իշխանության այսպես ասած «իրական դեմքից»՝ քրեական հեղինակություններ, մականունավոր անգրագետ կամ կիսագրագետ գործիչներ, զոռբաներ, պատեհապաշտներ և այլն, միևնույն է՝ հասարակությանը դա այնքան էլ հավատ չի ներշնչում, քանի որ ի վերջո Տիգրան Սարգսյանի կառավարության տնտեսական քաղաքականության հետևանքով է, որ երկրում այսօր զգալիորեն խաթարվել է բիզնես միջավայրը: Բավական է անգամ այն փաստը, որ շատ շատերի համար ներկայիս բիզնես միջավայրի համեմատ Ռոբերտ Քոչարյանի տնտեսական քաղաքականությունը թվում է «հայկական տնտեսական հրաշք»:

Եթե Տիգրան Սարգսյանի քաղաքականությունը վատն է թվում անգամ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության համեմատ, ապա կարելի է պատկերացնել, թե այն իրականում որքան հեռու է հասարակական շահը և ակնկալիքները բավարարելուց: Միգուցե Սարգսյանն ուզում է անել լավը, բայց ստացվում է ինչպես միշտ: Չենք բացառում: Բայց միևնույն է, արդյունքում ստացվում է, որ հասարակության համար վարչապետի շահեկանորեն այլ իմիջը հավաստիություն չի ներշնչում և ընդամենը հուշում է, որ այդ իմիջի տակ Սերժ Սարգսյանը փորձում է հմտորեն առաջ տանել կլանա-օլիգարխիկ կամ քրեաօլիգարխիկ համակարգի շահը: Այդ իսկ պատճառով էլ Սերժ Սարգսյանին թերևս մնում է Տիգրան Սարգսյանին գործուղել միջազգային ֆորումներ և փորձել արտերկրի կառույցներոնրան լեգիտիմություն ապահովել առաջիկա ընտրարշավի համար: Եվ հերթական հանգրվանը երևի թե հենց Վիեննայի տնտեսական ֆորումն էր, որի ընթացքում Տիգրան Սարգսյանի արած մի հայտարարությունն ինքնին վկայում է նրա մասնակցության նախընտրական բնույթը:

Խոսքը Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունն էր, երբ Տիգրան Սարգսյանը ասաց, թե Հայաստանը պատրաստ է ստորագրել Հիմնական սկզբունքները: Այսինքն, Տիգրան Սարգսյանը հավաստել է, որ ինքը շարժվում է Սերժ Սարգսյանի քաղաքականությանը միանգամայն ներդաշնակ և այստեղ «արտասահմանը» մտահոգվելու խնդիր չունի: Սակայն է՛լ ավելի ցնցող է ինտելեկտուալ և բարեփոխիչ իմիջի ներքո հանդես եկող վարչապետի մեկ այլ միտք: Նա հայտարարել է, որ տրանսազգային կորպորացիաների համար երկրներում մտահոգիչը ոչ թե կոռուպցիան է, այլ պետության ապագայի քաղաքական կանխատեսելիությունը:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է՝ վարչապետը փաստացի փորձ է անում լեգիտիմացնել կոռուպցիան: Մի՞թե այդ իրողությունը տեղավորվում է նրա իմիջի շրջանակում: Եվ ի՞նչ է նշանակում կոռումպացված, բայց կանխատեսելի ապագայով պետություն: Դա նշանակում է պետություն, որտեղ իշխանությունը երաշխավորում է իր վերարտադրությունը բոլոր այն տրանսազգային կորպորացիաներին, ովքեր իր հետ «գործ են բռնում»: Տիգրան Սարգսյանը փաստորեն նրանց ասում է՝ դուք մի նայեք, որ մենք կոռումպացված ենք, դա ձեզ չի վերաբերում, դուք եկեք, ներդրումներ արեք Հայաստանում, և մենք խոստանում ենք, որ ձեր ներդրումները կպաշտպանենք միշտ: Այլ կերպ ասած՝ Տիգրան Սարգսյանն ըստ էության ընտրություն կեղծելու հայտ է ներկայացնում Վիեննայի տնտեսական համաժողովում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում