Խորհրդանիշ – տիկնիկները հագնված են իրենց ազգային դրոշների գույներով: Լեհ տիկնիկն իր վրա կրում է 20, իսկ ուկրաինացին` 12 թվերը: Երկվորյակներն իրենց անունները կստանան «Եվրո-2012»-ի խաղերն ընդունող քաղաքներում՝ քվեարկության արդյունքում, որոնք կհրապարակվեն դեկտեմբերի 4-ին: Անուններ կընտրվեն հետևյալ երեք զույգերից` Սլավեկ և Սլավկո, Սիեմկո և Ստրիմկո, Կլեմեկ և Լադկո: