iPhone և iPad սարքերի մեծ ժողովրդականություն վայելելու արդյունքում Apple-ը դարձել է աշխարհում համակարգիչների և հեռախոսների համար չիպերի ամենամեծ գնորդ ընկերությունը՝ շրջանցելով երկարամյա առաջատար Hewlett-Packard-ին: Այս մասին ասվում է IHS iSuppli ընկերության ուսումնասիրության մեջ:
Վերջին մեկ տարում Apple-ը գնել 17.5 մլրդ դոլարի չիպեր, ինչն 80%-ով ավելի է, քան չիպերի գնումներն իրականացնելու համար նախորդ տարի արված ծախսերը: iPhone հեռախոսների համար նախատեսված միկրոսխեմաների ընդհանուր գումարը կազմում է 80 դոլար: 2010 թ. Apple-ը 89%-ով ավելի շատ iPhone-ներ է վաճառել, քան նախորդ տարի:
Այս սեգմենտում երրորդ տեղը զբաղեցնում է Samsung Electronics Co. ընկերությունը, որին հետևում են Dell Inc.-ն ու Nokia-ն: Այս մասին հաղորդում է Asociated Press գործակալությունը: IHS iSuppli ընկերությունը կանխատեսում է, որ Apple-ն ընթացիկ տարում չիպեր գնելու համար կծախսի մոտ 22.4 մլրդ դոլար։