Monday, 02 08 2021
00:00
20-ամյա դանիացի բլոգերը մահացել է նկարահանումների ժամանակ
23:45
Բժիշկն ասել է, թե կորոնավիրուսի որ հետևանքները կարող են մնալ ընդմիշտ
Թուրքիայի Տուրունչ ավանն ամբողջությամբ տարհանվել է մոլեգնող հրդեհների պատճառով
23:15
Իսրայելը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը մեղադրում են Իրանին ճապոնական լցանավի վրա հարձակվելու մեջ
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ահաբեկիչներն իրենց վրա են վերցրել Թուրքիայում անտառային հրդեհների պատասխանատվությունը
22:30
Երկրի գոյության 4 մլրդ տարիները ներկայացվել են 4 րոպեում
22:15
Աշխարհի 10 հաղթական կամարները, որոնք դարձել են քաղաքների խորհրդանիշներ
22:00
«Ռոբոտ ձեռքերը» վիրաբույժներին հնարավորություն կտան հեռահար վիրահատություններ կատարել
Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 8-ի
Այդ երկու ուժերի խորհրդարան հայտնվելը ևս հետևանք է այս պատերազմի․ միամտություն կլինի նրանցից ինչ-որ դրական բան սպասել
21:30
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները գաղտնի հանդիպում են ունեցել «Թալիբան» շարժման անդամների հետ
21:15
COVID-19-ը հանգեցնում է հիշողության հետ կապված խնդիրների
21:00
Դուբայը պատրաստվում է աղբից էլեկտրաէներգիա ստանալ
20:45
Հունաստանի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի պնդումները սահմանի հունական կողմից կրակոցների մասին
20:30
Գիտնականները մշակել են ուղեղի ծերացումը գնահատող մեթոդ
20:15
Չինաստանում կառուցվում է ռոբոտների համար նախատեսված աշխարհում առաջին բազան
20:00
ԱՄՆ գլխավոր վարակաբանը կարծում է, որ COVID-19 իրավիճակը կվատթարանա
19:45
Facebook- ը կթողարկի «խելացի» ակնոցներ
19:30
Թաթարստանի նավթ արդյունահանող ընկերություններից մեկում ոչ երկրային ծագման նյութ է հայտնաբերվել
Թուրքիայում հայտնաբերվել է մ.թ.ա.2-րդ դարում կառուցված ճաշասենյակ
19:00
Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից՝ իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար
18:45
Տիեզերական զբոսաշրջությունը վնասակար է մոլորակի համար
Արագածոտնում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա 4 վիրավոր
Առաջին անգամ Կաննի կինոփառատոնում ցուցադրվեց հայկական «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը՝ Արցախի մասին
18:07
Կիևում հրկիզել են Վրաստանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենան
Հայաստանի գլխավոր բանակցողների խորհրդավոր պատմությունը
Տպավորություն է՝ Հայաստանը Ֆրանսիայի մեկնած ձեռքը չգիտի ինչպես օգտագործել․ Երևանի կողմից պետք է քայլ արվի
17:50
Ֆրանսիան խստացրել է սահմանափակումները չպատվաստված անձանց նկատմամբ
Մեզ քաղբանտարկյալ էին ճանաչել Պետդեպն ու միջազգային կառույցները, իսկ իրենց՝ վարձու փաստաբանները․ Վարդան Մալխասյան

Հայաստանն ու Ադրբեջանը կասե՞ն «ոչ» ռուսական զենքին՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով

Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհուրդ (American Foreign Policy Council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե ամերիկյան նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ կարող են ազդել ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրներին ռուսական զենքի մատակարարումների վրա: Միտքն այն է, որ ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի գործընկեր պետությունները, մասնավորապես՝ Հայաստանն ու Ադրբեջանը, կարող են այսուհետ զերծ մնալ ռուսական զենքի գնումներից՝ նկատի ունենալով ամերիկյան պատժամիջոցները: Բլանկն այս հեռանկարը դիտում է դրական լույսի ներքո՝ ասելով, թե վատ չէր լինի, եթե դադարեցվեին զենքի մատակարարումները Հարավային Կովկասի երկրներին: Միգուցե դա կնպաստեր խաղաղության գործընթացի ակտիվացմանը Ղարաբաղյան հարցում:

Տավտոլոգիա

Փորձագետների մեծ մասը, սակայն, իրատեսական չի համարում նման կանխատեսումը: Օրինակ՝ Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը լուրջ չի վերաբերվում նման գնահատականներին՝ Բլանկի խոսքերն անվանելով «տավտոլոգիա»:

«Պատժամիջոցները Ռուսաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ սահմանվել են շատ վաղուց՝ դեռևս Ղրիմի միացման ժամանակներից, և, իհարկե, դրանք որևէ կերպ չեն ազդել ռուսական ռազմարդյունաբերության վրա, իսկ թե ինչ կապ ունեն սրա հետ Հայաստանը կամ Ադրբեջանը՝ հասկանալի չէ: Ես ընդհանրապես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր նման մտքեր են արտահայտում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց փորձագետը:

Եթե Ռուսաստանի վիճակը վատանա, դա կազդի Հայաստանի վրա

Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը խոսեց ոչ միայն ռազմարդյունաբերական ոլորտի և զենքի մատակարարումների, այլև ընդհանրապես Ռուսաստանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների քաղաքական նշանակության մասին:

«Հայաստանը ուշադրությամբ հետևում է Արևմուտքի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցների շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, առավել ևս՝ այդ պատժամիջոցների խստացմանը, որովհետև Հայաստանն ուղղակիորեն համագործակցում է Ռուսաստանի Դաշնության հետ ամենատարբեր ուղղություններով, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի շրջանակներում և այլն: Եվ եթե Ռուսաստանի վիճակը վատանա, ապա դա, բնականաբար, ինչ-որ կերպ կանդրադառնա Հայաստանի վրա, եթե ոչ՝ ուղղակիորեն, ապա գոնե անուղղակի կերպով»,- մեզ հետ զրույցում նշեց Տրոֆիմչուկը:

Փորձագետն ասում է, թե Ռուսաստանում բոլորն էլ հասկանում են, որ ճնշումը Արևմուտքի կողմից գնալով սաստկանալու է: Միացյալ Նահանգների պատժամիջոցները վաղուց արդեն դուրս են եկել անհատական սանկցիաների շրջանակներից: Դրանք այժմ վերաբերում են տնտեսության ամբողջ բնագավառների, և, իհարկե, մեծ ուշադրություն է հատկացվում Ռուսաստանի ռազմարդյունաբերական ոլորտին:
«Հենց այդ պատճառով Դմիտրի Ռոգոզինն ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, թե ստեղծվելու է համապատասխան պրոֆիլային հաստիք, որը հաշվի է առնելու պատժամիջոցների բացասական հեռանկարները և փորձելու է հասկանալ, թե ինչպես կարելի է դրան արձագանքել, ինչպես կարող է ռուսական ռազմարդյունաբերությունը դուրս գալ այս վատթարացող վիճակից»:

Ռուսաստանն ամրության լուրջ պաշար ունի

Գրիգորի Տրոֆիմչուկը կարծում է, որ Հայաստանն առայժմ անհանգստանալու առիթ չունի, բայց նկատի ունենալով նշված հեռանկարները՝ Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան կառույցները պետք է փորձեն կանխատեսել հետագա զարգացումները՝ պատժամիջոցների բացասական հետևանքները կանխելու համար:

«Ամեն դեպքում Ռուսաստանը ամրության լուրջ պաշար ունի պաշտպանական ոլորտում, ուստի նույնիսկ ամենավատ սցենարի դեպքում Հայաստանը կկարողանա իրագործել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերը, այդ թվում՝ ռազմական ոլորտում»,- կարծում է ռուսաստանցի փորձագետը:

Ղարաբաղյան հարցում ճիշտ քայլեր են անհրաժեշտ

Միաժամանակ Գրիգորի Տրոֆիմչուկը տարանջատում է հակառուսական պատժամիջոցների և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերը՝ այս խնդիրները գնահատելով տարբեր հարթություններում:

«Եթե Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը ճիշտ քաղաքականություն իրականացնեն Ղարաբաղյան հարցում, ապա հնարավոր է հասնել առաջընթացի խաղաղության հաստատման ուղղությամբ՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների ցանկացած զարգացման պարագայում: Սրանք իրարից անկախ երկու գործընթացներ են: Իսկ եթե ճիշտ որոշումներ չկայացվեն բանակցային գործընթացի շրջանակներում, ապա, իհարկե, Արևմուտքն ինչ-որ պահի կմիացնի հակառուսական պատժամիջոցների հարցը Հարավային Կովկասի խնդիրների հետ, և դա կարող է ազդել նաև ռուս-հայկական հարաբերությունների վրա: Ես հակված չեմ դրական գնահատելու Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու տեսանկյունից»,- նշեց փորձագետը:

Դժվար թե ասեն՝ «ոչ»

Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն ևս հակված չէ այն կարծիքին, թե ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կարող են սահմանափակել ռուսական զենքի մատակարարումները Հայաստանին և Ադրբեջանին:

Փորձագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հետևյալը. «Պատժամիջոցները հիմնականում ուղղված են տեխնոլոգիական ոլորտներին: Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը և առավել ևս Հայաստանը, որը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, այդ պատժամիջոցների պատճառով կասեն՝ «ոչ» և կհրաժարվեն ռուսական սպառազինությունից: Թերևս չհամաձայնեմ ամերիկացի փորձագետի հետ: Դժվար թե ամերիկյան պատժամիջոցները խանգարեն Ռուսաստանին զենք մատակարարելու Հայաստանին կամ Ադրբեջանին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում