Ուկրաինացի բռցքամարտիկ Վիտալի Կլիչկոն պատրաստակամություն է հայտնել մենամարտել բրիտանացի Դեյվիդ Հեյի հետ 2011 թվականի գարնանը:
«Ես ուզում եմ առաջինը հանդիպել այդ շատախոսի հետ, որ մինչ այդ եղբայրս` Վլադիմիրը նրան սպանած չլինի: Բավական է արդարանալ, նա չափազանց շատ է խոսում, մինչդեռ պետք է հասկանալ, որ ռինգում խոսելը չի փրկի» ,- հայտարարել է ավագ Կլիչկոն ու հավելել, որ պատրաստ է մենամարտել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, մի խոսքով, որտեղ պատահի: