Բրիտանական հեղինակավոր՝ աղջիկների համար միջնակարգ դպրոցներից մեկում՝ Altrincham–ում, ուսուցիչներին արգելել են աշակերտուհիներին «աղջիկներ» ասել։
Ուսումնական հաստատության տնօրինությունը որոշել է, որ «girls»-ը կարող է վիրավորել երեխաներին, ովքեր դեռ չեն կողմնորոշվել իրենց սեռի հարցում։ Դպրոցը ցանկանում է ցույց տալ, որ իր պատերի ներսում ամեն ինչ հարմարավետ է և ողջունվում են գենդերային ինքնորոշման բոլոր տարբերակները։
Որոշ ծնողներ, մեկնաբանելով այս որոշման մասին ստացած նամակը, խոստովանել են, որ պարզապես չեն կարողացել հավատալ, որ տնօրենը այս ամենը լուրջ է գրել։
«Նրանք խոսում են բազմազանության մասին, բայց չէ որ սա դպրոց է միայն աղջիկների համար։ Ինչ իմաստ ունի այս ամենը», – վրդովվել է հայրիկներից մեկը։
Սակայն մեկ այլ տեղի բնակիչ, Քեմբրիջի շրջանավարտ Հաննա Դոուսոնը ընդգծել է, որ նման փոփոխությունը շատ հեշտ է տրվում և դրա հետ մեկտեղ շատ կարևոր է տրանսգենդեր ուսանողների համար։