Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

ՕՊԵԿ-ը՝ փլուզման եզրի՞ն

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քատուղար Աբդալլահ Սալեմ Ալ-Բադրին հերքել է որոշ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, համաձայն որի, այդ կազմակերպությունը փլուզման եզրին է, քանի որ Վիեննայում կայացած ՕՊԵԿ-ի կոնֆերանսը տապալվել է, երբ երկրները չեն կարողացել համաձայնեցնել նավթի քվոտաները, որոնք բաժին են ընկնում անդամ կազմակերպության յուրաքանչյուր երկրի:

«Մենք, իհարկե, հիասթափված ենք այն հանգամանքից, որ չենք կարողացել համաձայնության գալ, սակայն դա աշխարհի վերջը չէ: Մենք առաջ էլ էինք դժվարությունների հանդիպում բանակցային գործընթացում և միշտ դրանք հաղթահարում էինք»,- ասել է Աբդալլահ Ալ-Բադրին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

Նախատեսվում էր, որ այդ կազմակերպությունը ՕՊԵԿ-ի քվոտաների ընդհանուր քանակը կմեծացներ 24.85 միլիոն բարելից մինչև 26.3 միլիոն բարել: Այս առաջարկին կողմ էին Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և ԱՄԷ-ն, դեմ էին` Իրանը, Իրաքը և Վենեսուելան: Հակասություններն այնքան են խորացել, որ կողմերը չեն կարողացել նույնիսկ համաձայնեցնել հաջորդ հանդիպման ժամկետները։

Իրանը կողմ արտահայտվող երկրներին մեղադրում է, թե նրանք գործում են նավթ ներմուծող երկրների ճնշման տակ, որոնք ցանկանում են, ավելացնելով նավթի արդյունահանումը, ապահովել համաշխարհային նավթային գների ցածր մակարդակը: Այս իրադարձությունների ֆոնի վրա երեկ զգալիորեն աճել են նավթի գները թե՛ Նյու Յորքի և թե՛ Լոնդոնի բորսաներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում