Լոնդոնում կայանալիք թեննիսի տարեվերջյան հաշվետու մրցաշարի քառյակներն արդեն հայտնի են: Աշխարհի թիվ մեկ ռակետ Ռաֆայել Նադալը գլխավորում է A խումբը: Վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ խմբում իսպանացու մրցակիցները կլինեն սերբ Նովակ Ջոկովիչը, չեխ Տոմաշ Բերդիխը և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդի Ռոդիկը: B խմբում կիսաեզրափակչի ուղեգրերը կվիճարկեն շվեցարացի Ռոջեր Ֆեդերերը, շվեդ Ռոբին Սոդերլինգը, բրիտանացի Էնդի Մարեյը և իսպանացի Դավիդ Ֆերերը: