«Առավոտ»-ի խմբագրականում գրված է. «Եթե մարդը թե՛ կյանքում և թե՛ աշխատանքում չի ցանկանում հետևել բարեկրթության կանոններին և պրոֆեսիոնալ նորմերին, դա առաջին հերթին նրա կրթության և ընտանեկան դաստիարակության պակասի հետևանք է: Ոչ մի պատժամիջոց, ոչ մի դատարան չի կարող փոխել նման մտայնությունը՝ միայն համբերատար բացատրական աշխատանքը և հասարակական կարծիքը: Ինչո՞ւ մարդիկ չեն միզում Երևանի կամ Քիշնևի փողոցներում (համենայնդեպս՝ օրը ցերեկով): Որովհետև դա ընդունված չէ, դա համարվում է ամոթալի և հասարակության կողմից պախարակելի արարք: Լրատվամիջոցը որպես գյուղական զուգարանի ցանկապատ օգտագործելը, որտեղ կարելի է գրել ցանկացած բառ, նույն սերիայից է:
Էթիկայի ստանդարտներին չհետևելու «ամենաուժեղ» պատճառաբանությունը, ըստ «Առավոտ»-ի խմբագրի, հետևյալն է. «Մեր երկիրը այնպիսի լուրջ խնդիրների և մարտահրավերների առաջ է կանգնած, որ հիմա էթիկայի «վախտը չի»: Մոտավորապես՝ մինչև որ ավազակապետությունը չտապալվի, ես միզելու եմ փողոցում: Բայց իմ տեսակետը ճիշտ հակառակն է. այնքան ժամանակ, մինչև որ դու անելու ես, ավազակապետությունը չի տապալվի»: