Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

TED Talks. Ջենիթ Էշելման. Լուրջ վերաբերվենք երևակայությանը

Այս պատմությունը երևակայությանը լուրջ վերաբերվելու մասին է: 14 տարի առաջ առաջին անգամ հայտանբերեցի այս սովորական նյութը` ուռկանաթելը, որ դարեր շարունակ նույն կիրառությունն է ունեցել: Այսօր ես այդ նյութն օգտագործում եմ ստեղծելու համար կայուն, փողփողացող, ամրակուռ շինությունների ծավալներին հավասար դյութիչ ձևաքանդակներ` աշխարհի տարբեր քաղաքներում: Ես այդ գործի համար ամենաանհավանական մարդն էի: Երբևէ չէի ուսանել քանդակագործություն,ճարտարագիտություն կամ ճարտարապետություն: Ի դեպ, քոլեջն ավարտելուց հետո դիմեցի արվեստի յոթ դպրոց և բոլորից էլ մերժում ստացա:

Ընտրեցի նկարիչ դառնալու իմ ուղին. տասը տարի է նկարում էի, երբ Fullbright ծրագրով Հնդկաստան այցելելու հրավեր ստացա:Խոստանալով գեղանկարչական ցուցահանդես կազմակերպել` ներկերն առաքեցի, իսկ ինքս ժամանեցի Մահաբալիպուրամ:Ցուցահանդեսի օրը մոտենում էր, իսկ ներկերս այդպես էլ չկային: Հարկավոր էր ինչ-որ բան անել: Ձկնորսական այդ գյուղը հայտնի էր քանդակագործությամբ: Այսպիսով փորձեցի բրոնզե ձուլածո պատրաստել: Սակայն մեծ ծավալի աշխատանքներ պատրաստելը դժվարին և թանկ գործ էր: Դուրս եկա ծովափին զբոսնելու ու սկսեցի դիտել, թե ձկնորսներն ինչպես են ցանցերը կապկպում ու դիզում ավազին: Ամեն օր դա տեսել էի, բայց այս անգամ այլ կերպ ընկալեցի` որպես քանդակի ստեղծման նոր մոտեցում, որպես առանց ծանր հոծ նյութի ծավալատարածական ձև ստանալու միջոց:

Ինձ գոհացնող առաջին քանդակը պատրաստեցի այդ ձկնորսների հետ: Ինքնանկար է, կոչվում է «Լայն կոնքեր»: (Ծիծաղ)Լուսանկարելու համար ցանցը բարձրացրինք ձողերի վրա: Բացահայտեցի, որ ուռկանաթելի ճկուն մակերեսները արտացոլում են քամու ամեն հպում` ստեղծելով անընդհատ փոփոխվող պատկերներ: Ես հմայվել էի: Շարունակեցի ձեռագործություն ուսումնասիրել և համագործակցել արհեստավորների հետ, այնուհետ նաև Լիտվայում` ժանեկագործների հետ: Ինձ դուր էին գալիս այն նուրբ մանրամասները, որ արդյունքում ստանում էի, սակայն ցանկանում էի առավել մեծածավալ գործեր ստեղծել.փոխակերպել քանդակը առարկայից, որին նայում ես, մի բանի, որի մեջ կարող ես կորչել:

Վերադարձա Հնդկաստան` աշխատելու տեղի ձկնորսների հետ. պատրաստեցինք ձեռագործ ցանց` միլիոն ու կես կապերից` այն, կարճ ժամանակով, ցուցադրության դնելով Մադրիդում: Հազարավոր մարդիկ տեսան այն. նրանցից մեկը ուրբանիստ Մանուել Սոլա-Մորալեսն էր, ով վերաձևավորում էր Պորտուգալիայի Պորտո քաղաքի ափամերձ հատվածը: Նա հարցրեց, թե կկարողանամ արդյոք պատրաստել մշտապես ցուցադրվող գործ` քաղաքի համար: Չգիտեի` արդյոք կկարողանամ դա անել պահպանելով իմ արվեստը: Կայուն, ճարտարագիտական լուծումներով, մշտադիմացկուն. այդ հատկությունները հակասության մեջ էին նյութին բնորոշ նուրբ եթերայնության հետ:

Երկու տարի փնտրում էի մանրաթել, որը կդիմանար արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներին, աղով հագեցած օդին ու մթնոլորտի աղտոտվածությանը, բայց միևնույն ժամանակ կմնար այնքան նուրբ, որ ծածանվեր քամու հպումից: Մեզ պետք էր մի բան, որը ցանցը խաչմերուկի կենտրոնում պահեր: Այսպիսով վեր խոյացրինք 20 տոննայանոց պողպատե օղակը: Ստիպված էինք ճարտարագիտական այնպիսի լուծում տալ, որ քանդակը նրբագեղ շարժվեր թեթև հովից և դիմանար փոթորկին: Սակայն գոյություն չուներ ճարտարագիտական համակարգչային ծրագիր, որ կարողանար մոդելավորել ծակոտկեն և շարժունակ նյութը:Ես ավիացիայի մի փայլուն ճարտարագետի գտա, ով Ամերիկայի սպորտանավերի գավաթի մրցության համար առագաստներ է նախագծում: Նրա անունը Փիթեր Հեփփել է: Նա ինձ օգնեց երկու գերխնդիր լուծել` ապահովել ճշգրիտ ձև ու նուրբ շարժունություն:

Գիտեի, որ սա իմ իմացած ձևով չէի կարողանա պատրաստել, քանի որ ձեռագործ ամրակապերը մրրիկին չէին դիմանա:Այսպիսով, ես կապ հաստատեցի ուռկան արտադրող գործարանի հետ, ծանոթացա նրանց դազգահների տարատեսակներին և պարզեցի` ինչպես ժանյակ հյուսել դրանցով: Չկար ծրագրավորման այն լեզուն, որն այդ ավանդական ձեռագործ արհեստը փոխակերպեր մեքենայի միջոցով գործարկվող արտադրության: Պետք է այդպիսին ստեղծեինք: Երեք տարի անց և երկու երեխա ունենալուց հետո, վեր խոյացավ 15 կմ քառակուսի մակերեսով ժանեկահյուս ցանցը: Դժվար էր հավատալ, որ այն, ինչ պատկերացրել էի, այժմ կառուցվել էր, կայուն էր և այդ փոխակերպման ժամանակ ոչինչ չէր կորցրել:

(Ծափահարություններ)

Սա անհայտ ու անհրապույր խաչմերուկ էր: Այժմ այն ընկալելի տարածք էր: Մտա քանդակի տակ առաջին անգամ: Մինչ դիտում էի քամու խաղը, ինձ պարուրեց օթևանի տակ գտնվելու ու միևնույն ժամանակ անծայրածիր երկնքին կապված լինելու զգացումը:Իմ կյանքն այլևս նույնը չէր լինելու: Ուզում եմ տարածական քանդակների այս օազիսները ստեղծել աշխարհի տարբեր քաղաքներում: Այժմ ծանոթացնեմ աշխատանքիս երկու նոր ուղղություներին:

Սա պատմական Ֆիլադելֆիայի քաղաքապետարանն է: Զգում էի, որ դրա հրապարակի ձևավորման համար քանդակը ավելի թեթև նյութից պետք է լինի, քան ցանցը: Այսպիով, փորձեցինք փոշիացրած ջրի նուրբ մասնիկների միջոցով չոր մշուշ ստանալ,որը ձևափոխվում է քամուց: Փորձարկման ժամանակ հայտնաբերեցինք նաև, որ մարդիկ նույնպես կարող են շփվել այս նյութի հետ և անցնել միջով` առանց թրջվելու: Այս քանդակային նյութն օգտագործում եմ մետրոյի գնացքների երթուղիների հետագիծը պատկերելու համար` ընթացքի պահին, ասես քաղաքի արյան շրջանառության համակարգի ռենտգենյան պատկերը լինի:

Հաջորդ մարտահրավերը Դենվերում կայանալիք Հյուսիսային և Հարավային Ամերիկաների բիենալեն էր. ինձ հարցրեցին, թե արդյոք կարող եմ Արևմտյան կիսագնդի 35 երկրներն ու դրանց փոխկապվածությունը պատկերել քանդակի միջոցով: (Ծիծաղ)Չգիտեի ինչից սկսել, բայց ասացի` այո: Կարդացի Չիլիում վերջին ժամանակները տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի մասին, որն ալեկոծել էր ողջ Խաղաղ օվկիանոսը: Այն տեղաշարժել էր երկրի տեկտոնիկ սալերը, արագացրել մոլորակի պտույտը և բառացիորեն կրճատել ցերեկվա տևողությունը: Կապվեցի NOAA-ի (Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության) հետ,խնդրեցի տալ ցունամիի մասին տվյալները և դրանք փոխակերպեցի ահա սրան. կոչվում է «1.26». այն միկրովայրկյանի չափն է,որով Երկրի օրը կարճացել էր:

Ես չէի կարող դա կառուցել պողպատե օղակի վրա` իմ իմացած ձևով: Չափազանց բարդ կառուցվածք ուներ: Մետաղական հիմքը փոխարինեցի փափուկ, նրբին մանրաթելի մաղով, որը 15 անգամ պողպատից ամուր էր: Քանդակն այժմ լիովին ճկուն կստացվերու այնքան թեթև, որ կարող էր ամրացվել տեղի շենքերին` դառնալով քաղաքի հենքի մի մասը: Չկար այն համակարգչային ծրագիրը, որը կարտածեր այդ բարդ ցանցկեն ձևերը և կմոդելավորեր ձգողականությամբ: Այսպիսով մենք այն պետք է ստեղծեինք:

Հետո զանգ ստացա Նյու Յորքից. խնդրեցին այդ գաղափարը հարմարեցնել Թայմզ Սքուերին կամ Հայլայնին: Այս նոր, ճկուն կառուցվածքային մեթոդը ինձ հնարավորություն է տալիս մոդելավորել և կառուցել քանդակներ, որոնք հասնում են երկնաքերների ծավալներին: Թեև շատ քաղաքներ դեռևս ֆինանսավորում չունեն, ես երազում եմ այս քանդակները տանել այնտեղ, որտեղ դրանց կարիքն ամենից շատ կա:

14 տարի առաջ գեղեցկություն էի փնտրում ավանդական իրերի և արհեստագործական ձևերի մեջ: Այժմ դրանք համադրում եմ տեխնոլոգիական և ճարտարագիտական ձեռքբերումների հետ` ստեղծելու դյութիչ, կոհակվող, ձևեր, որոնք հասնում են շինությունների ծավալներին: Իմ ստեղծարար հորիզոններն ընդարձակվում են:

Ահա մի վերջին պատմություն: Ֆինիքսում բնակվող ընկերներիցս մեկից զանգ ստացա: Լինելով իրավաբան` նա արվեստով երբևէ չէր հետաքրքվել, տեղի արվեստի թանգարան անգամ չէր այցելել, իսկ այժմ նա դուրս էր բերել շենքից ում կարողացել էր ու ասել, որպեսզի պառկեն քանդակի տակ: Պաշտոնական կոստյումներ հագած այդ մարդիկ այժմ պառկած էին խոտին` իրենց անծանոթ այլ մարդկանց կողքին, ու դիտում էին ստեղծագործությունը, քամուց ձևափոխվող պատկերները և միասին վերաբացահայտում էին հրաշքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում