Խոսելով հաջորդ մրցաշրջանի մասին՝ «Ֆերարի»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն հայտարարել է, որ իր գերխնդիրը լինելու է չեմպիոնի կոչումը նվաճելը:
SkySports-ի հետ զրույցում Ալոնսոն նշել է, որ հուսով է՝ թիմը կկարողանա մրցունակ բոլիդ ստեղծել իր համար: Հարցին, թե ինչ զոհաբերության է պատրաստ հանուն 3-րդ չեմպիոնության, Ֆերնանդոն պատասխանել է.
«Պատրաստ եմ հրաժարվել իմ ձեռքից: Հաղթանակների ծարավ եմ զգում և ցանկանում եմ հասնել ավելիին: Նվաճել 3-րդ տիտղոսն ու կրկնել Աիտոր Սեննայի ցուցանիշը… դա շատ հավակնոտ նպատակ է: Հաջորդ մրցաշրջանում գլխավոր նպատակս լինելու է չեմպիոնի կոչումը նվաճելը»,- հայտարարել է Ալոնսոն: