«Երկիր»-ը գրում է, որ Հանրապետության որոշ բուժհաստատություններում շարունակում են ծնողներից ապօրինի կերպով գումարներ գանձել: Դա այն ղեպքում, երբ ընթացիկ տարվա հունվարի 1-ից 0-7 տարեկան երեխաների բուժումն ու սպասարկումը հանրապետության ցանկացած բուժհաստատությունում իրականացվում է անվճար. «Հաճախ դրա պատճառը կամ ծնողների անտեղյակությունն է, կամ սեփական իրավունքները պաշտպանել չկարողանալը: Իհարկե, շատ դեպքերում էլ ծնողներն իրենք են որոշում վարձահատույց լինել երեխային բուժող բժշկին՝ մի կլորիկ գումար խցկելով նրա գրպանը, իսկ բուժհաստատությունից դուրս գալով՝ դժգոհում են համակարգում իշխող արատավոր բարքերից»:
ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը թերթին տեղեկացրել է, որ ապօրինի գանձումների վերաբերյալ նախարարությունը տվյալներ չունի։