Թերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անցած ուրբաթ ոչ պաշտոնական այցով Մոսկվայում էր: Նա հանդիպել Է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ ու ընթրել:
«Ըստ հավաստի աղբյուրների՝ այցը քաղաքական ենթատեքստ է ունեցել, և Կարեն Կարապետյանը որոշել է ամրապնդել իր դիրքերը: Այլ տվյալներ ճշտել չհաջողվեց. միայն քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն ասաց է, որ Կարապետյանը գործուղման էր մեկնել Մոսկվա»,- գրում է թերթը և հավելում. «Ավանդաբար Մոսկվայի քաղաքապետերն աջակցել են մեր իշխանություններին, հատկապես ընտրությունների շրջանում: Լուժկովը Գագիկ Բեգլարյանին էր սատարում, Սոբյանինն էլ՝ Կարապետյանին»: