ԱՄՆ-ում բնական գազի սփոթային գները միջին ցուցանիշի համեմատ 60 անգամ բարձրացել են երկրի հյուսիս-արևելքում ձնաբքի պատճառով։
Consolidated Edison-ի տվյալներով՝ գինը հասել է ռեկորդային 175 դոլարի՝ 1 մլն բրիտանական ջերմային միավորի դիմաց (BTU)։ Մինչդեռ Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ֆյուչերսների միջին արժեքն այս ձմռանը հավասար է եղել 1 մլն BTU-ի դիմաց 2,93 դոլարի։
Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայում գազի գինը նվազել է՝ հասնելով 2 ամսվա նվազագույն ցուցանիշի՝ մեղմ ձմռան և Բելգիայից ու Նիդերլանդներից մատակարարումների մեծացման ֆոնին։