Նոյեմբերի 3-ին, ժամը 04.30-ին, «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 54 շենքի դիմաց բախվել է ծառի:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ պատահարի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: