Tuesday, 23 04 2024
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Եթե պատերազմն այլընտրանք չունի, ինչո՞ւ է Ալիևը հանդիպում Հայաստանի նախագահի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը:


– Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման շուրջ: Նա նշել է, որ «համաձայնագրով նախատեսված է, որ խաղաղապահները չեն ներկայացնելու ո՛չ համանախագահող, ո՛չ էլ տարածաշրջանային երկրները: Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը ներառված է հակամարտության կարգավորմանն առնչվող հիմնարար սկզբունքների մեջ»: Պարոն Միխեև, Ձեր գնահատմամբ, այս հայտարարությունն իրականությանը համապատասխանո՞ւմ է և հնարավո՞ր է, որ այն քննարկվի հունիսին Կազանում նախատեսված` Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպման ժամանակ:


– Խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե լինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համաձայնությունը: Սակայն ինչքանով ես եմ հասկանում, այս պահին նման համաձայնություն չկա, այնպես որ` ներկա պահին խաղաղապահների տեղակայման վերաբերյալ ցանկացած որոշում լավագույն դեպքում կլինի անիմաստ ու անտրամաբանական, իսկ վատագույն դեպքում այն կհանգեցնի պատերազմական գործողությունների:


– Ադրբեջանական կողմը, ի թիվս այլ հայտարարությունների, օրերս նաև հայտարարել էր, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում պատերազմն այլընտրանք չունի: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը` հաշվի առնելով հանգամանքը, որ այն արվում է դովիլյան հայտարարությունից մի քանի օր անց, իսկ դովիլյան հայտարարության մեջ Մինսկի խումբը համանախագահող երկրների նախագահները հստակ շեշտել են, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով:


– Եթե պատերազմական լուծումն այլընտրանք չունի, ապա այդ դեպքում ինչո՞ւ են ընդհանրապես բանակցություններ անցկացնում, ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը պատրաստվում հանդիպել Հայաստանի նախագահի հետ: Իրականում նոր պատերազմը կհանգեցնի ամենաողբալի հետևանքների բոլոր մասնակիցների համար, քանզի նրանցից ոչ մեկը հնարավորություն չունի պատերազմական ճանապարհով արագ լուծում տալ այս խնդրին:


– Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, որ միջազգային հանրության ջանքերի արդյունքում այժմ հնարավորություն կա հանգել լուրջ համաձայնության, և Ռուսաստանը անելու է հնարավորը, որպեսզի այդ հնարավորությունն օգտագործվի: Դրանից առաջ նմանատիպ հայտարարություն արել էր նաև Ռուսաստանի ԱԳՆ դեպարտամենտի ղեկավարը: Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակով են արվում նման լավատեսական հայտարարություններ, իրականում կա՞ նման հնարավորություն և ինչպիսի՞ն է այստեղ Ռուսաստանի դերը:


– Եթե հայտարարություններն արվում են, ապա, կարծում եմ, որ դրանց տակ ինչ-որ հիմնավորում կա: Խնդիրը միայն նրանում է, թե հնարավո՞ր է, արդյոք, այս պահին հանգել այնպիսի որոշման, որն ամբողջությամբ կլուծի ղարաբաղյան հակամարտությունը: Կարծում եմ, որ նման համաձայնության և լուծման այս պահին հասնել հնարավոր չէ:


– Կա կարծիք, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը կմիջամտի Հայաստանի օգտին: Այդ մասին վերջերս եղան նաև հայտարարություններ ռուս բարձրաստիճան զինվորականների կողմից: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը:


– Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է միջամտել պատերազմին` ինչ-որ մեկի կողմը բռնելով: Ռուսաստանի խնդիրն այս պահին ոչ թե ինչ-որ մեկի օգտին պատերազմ անելն է, այլ անել հնարավորը` այդ պատերազմը թույլ չտալու համար:


– Ադրբեջանական կողմը հույս էր հայտնել, որ հունիսի 25-ին Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ որոշակի փաստաթուղթ կստորագրվի և բանակցային գործընթացում առաջընթաց կգրանցվի, նման սպասում ունեն նաև միջնորդները, և դա նշվում է նաև Դովիլի հայտարարության մեջ: Ձեր գնահատմամբ, կազանյան հանդիպումից բեկում կարելի՞ է ակնկալել:


– Ես ասել եմ, որ այս պահին համաձայնության կամ առաջընթացի հանգելու համար նախադրյալներ չկան, և բնական է, որ կազանյան հանդիպման ժամանակ էլ նման առաջընթաց չի լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում