Google-ի գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտը վերջապես պարզաբանել է, թե ինչում է կայանում այդ ընկերության Android օպերացիոն համակարգի տարբերությունը շուտով թողարկվելիք Chrome OS-ից. դա ստեղնաշարն է:
Այլ բառերով, Chrome-ը դիտարկվում է որպես ավանդական համակարգիչների համար նախատեսված օպերացիոն համակարգ, որոնք կարող են ունենալ նաև touch screen մոնիտորներ, բայց ամեն դեպքում ներառում են ստեղնաշար: Մինչդեռ Android-ը նախատեսված է բջջային սարքավորումների համար, որոնք կարող են ունենալ նաև ստեղնաշար, բայց գրեթե միշտ ներառում են touch screen ինտերֆեյս:
Շմիդտը, ելույթ ունենալով web 2.0 գագաթնաժողովում, նաև խոստացել է, որ Chrome OS-ը կթողարկվի առաջիկա մի քանի ամսվա, իսկ Android OS-ի նոր տարբերակը` մի քանի շաբաթվա ընթացքում: